Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Մարդ ցնցվում է, երբ կարդում է հալեպցի աշակերտուհի Մերի Սերչեյանի տագնապով լի տողերը

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղղակի մարդ ցնցվում է, երբ կարդում է 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Սերչեյանի տագնապով լի այս տողերը՝
«Ոչ մի ճամբա չգիտենք, չգիտենք՝ ինչպես դուրս գալ այստեղից: Մենք Թելեֆօն Հաուայի շրջանում ենք բնակվում, ուր վատ է իրավիճակը»,- գրում է աշակերտուհին, որը նշում է`թերևս Լաթաքիայի ճանապարհով հնարավոր լինի Հայաստան հասնել, որի համար ընտանիքը չունի միջոցներ:

«Մենք ուզում ենք հեռանալ այս պատերազմի դաշտից, օգնեք մեզ»,- գրում է Կրթասիրաց վարժարանի աշակերտուհին, որի հաճախած դպրոցը մեկ շաբաթից ավելի է փակ է:

Հիմա բացում եմ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականն ու կարդում թարմ հարցազրույց Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ:

Հարցին, թե արդյոք կա՞ն մարդիկ, որ ուզում են գալ Հայաստան, Ռեիսյանը պատասխանում է, թե նման բան չկա, որ մարդիկ այստեղից ցանկանան Հայաստան գալ և չկարողանան: «Կարող են պահեր լինել, որ հրթիռակոծումներ լինեն, կարող են վնասներ և զոհեր լինեն, սակայն խուճապային իրավիճակ, որ մարդիկ դիմեն Հայաստան գալու համար, չկա»:

Դրան էլ հավելում է. «Անհանգստության հարց չկա, բայց խնդրում եմ՝ այստեղ-այնտեղից լսված խոսքերին չհավատալ, այլ միայն պաշտոնական աղբյուրներից տեղեկանալ»:

Գլխներիս ՊՆ խոսնակ է դարձել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բոլորին արգելում էին ցանկացած աղբյուրից տեղեկատվություն ստանալ, բացի պաշտոնական աղբյուրից:

Հիմա հարց է ծագում, եթե կան ռմբահարումներ, մարդկային զոհեր, պարզ չէ՞, որ դպրոցահասակ երեխան իր ընտանիքով կցանկանա տեղափոխվել առավել ապահով մի տեղ, մի երկիր, որն իրեն հռչակել է համայն հայության հայրենիք, սակայն հիմա գլուխն ավազի մեջ մտցրած անընդհատ ասում է, թե հայերը չեն ցանկանում գալ: Է առաջարկեք, տարհանեք, բերեք, թե անպայման էս երկրից պիտի գնան, ոչ թե գան, թե պիտի էս տարածքում գլուխցավանք չստեղծեն, օլիգարխների անդորրը չխաթարեն իրենց խնդիրներով: Ես չեմ հասկանում, սա ինչ տմարդի քաղաքականություն է: Անցած տարի էլ միաբերան ասում էին Բեյրութը մեր ռազմավարական գաղթօջախն է, այդտեղից հայերը չպիտի գնան: Հա, թող մեռնեն, բայց չգնան: Իսկ Հայաստանը լքողների մասով ռազմավարություն չունե՞ք, որ չթողնեն գնան, թե դա ձեռնտու է, գնան, որ հեղափոխություն չանեն:

Դուք անտանելի եք…»: