Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Սարկիսովն իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում. Վարուժան Սուքիասյան

Հոկտեմբերի 11-ին կայացած 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան խաղից հետո, «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

-Ռումինիայի խաղից հետո թիմը կարծես վերածնված լիներ: Ինչի՞ հաշվին հաջողվեց վերականգնել թիմի խաղը:

-Բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք, որ հիմնական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել:

Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց ուզում եմ ասել ձեզ, նկատե՞լ եք, թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդը, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետև դեղին քարտ ցույց տալիս: Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր տակտիկապես շատ գրագետ խաղացին, և կարծում եմ, որ, եթե Օզբիլիսը երկու անգամ մնալով դարպասապահի առջև մեն-մենակ, գոնե մեկ գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք:

-Կարմիր քարտը կարծես թե ոչինչ չփոխեց խաղի ընթացքում: Ի՞նչ ասեցիք տղաներին, որ ավելի հաջող սկսեցին խաղալ:

-Ես տղաներին ասեցի, որ նույն մոդելով է պետք խաղալ, որովհետև, ինչպես տեսաք, մենք Մարկոսին հետ քաշեցինք և կարողացանք փակել հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը ճիշտ կատարեց Գաել Անդոնյանի պարտավորությունները: Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, նամանավանդ այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության:

-Երկրորդ խաղն անընդմեջ Գաել Անդոնյանը անթույլատրելի սխալներ է անում: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

-Խաղը պետք է կրկին նայել, ամեն դեպքում ժամանակ է պետք, որ քննարկենք դա:

-Երբ չհրավիրեցիք Կորյանին, Արշակյանին և Սարկիսովին, Ձեզ շատ քննադատեցին: Հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ունեցած պահերը, չե՞ք կարծում, որ իրենց ներկայության դեպքում հաշիվը այլ կլիներ:

-Կորյանը հայտացուցակում էր: Այնպես ստացվեց, որ չէինք կարող հարձակվող օգտագործել և հույսը դրել էինք մեր եզրային կիսապաշտպանների վրա, որոնք պետք է իրացնեին հակագրոհները: Այդպես էլ եղավ, բայց արդյունքի չհասանք: Արշակյանը չարդարացրեց սպասելիքները, իսկ Սարկիսովը իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում:

-Ի՞նչ կասեք Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին: Դանիայի դեմ նա երեք գոլ խփեց…

-Ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ կասի, որ Լևանդովսկին բարձրակարգ հարձակվող է և ցանկացած հավաքական կուզենար ունենալ նման հարձակվող: Բացի վերջին գոլի դրվագից, կարող եմ ասեմ, որ մեր պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել նրան:

-Անցկացված խաղերից ո՞րն էր Ձեր համար ամենադժվարը:

– Երեք էլ դժվար էին, բայց վերջին երկուսը առանձնապես, քանի որ խաղում էինք 10 հոգով: Ինձ թվում է՝ որոշակի ժամանակ հետո մեզ կհաջողվի ավելի լավ խաղալ:

-Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում հաղթում էր 4:0 հաշվով: Ինչպե՞ս եք հիմա գնահատում հավաքականի վիճակը և Ձեր կարծիքը խմբում տիրող իրավիճակի մասին:

-Իրավիճակը խմբում լարված է լինելու, այսօր Չեռնոգորիան կրկին միավորներ վաստակեց: Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություներին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում, ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք: