Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպման սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ ու երկու տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ողբերգական այդ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

ՌԴ տրանսպորտի նախարարն իր և ամբողջ պատվիրակության անունից անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, զորակցության խոսքեր հղել բոլոր տուժածներին:

«Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո, ներգրավված են ինչպես ԱԻՆ, այնպես էլ բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ Առողջապահության նախարարության: Այս պահին բոլոր վիրավորները գտնվում են Վլադիկավկազի և Բեսլանի հիվանդանոցներում, նրանց մատուցվում է որակյալ բժշկական օգնություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք ճանապարհատրանսպորտային այս պատահարի հետևանքները»,-նշել է Մաքսիմ Սոկոլովը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային երևանյան հերթական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող այդ միջոցառումը:

Ընդգծելով, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են բարեկամության և եղբայրության վրա հիմնված բազմադարյա սերտ կապերը, ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ այսօր այդ ամուր հիմքի վրա վստահորեն զարգանում են միջպետական դաշնակցային հարաբերությունները, որոնց կարևորագույն բաղադրիչն է միջտարածաշրջանային համագործակցությունը: «Մեր պետությունները միավորվել են մեկ տնտեսական տարածքում, և ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Հենց այդպիսի նոր հնարավորությունների բացահայտման նպատակով ենք մենք այս օրերին անցկացնում նաև Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»,-հանդիպման մասնակիցներին ասել է Նախագահ Սարգսյանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը և նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ՌԴ նահանգապետերը նույնպես բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված ու հաջողությամբ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ խորհրդանշական համարելով, որ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը ևս այս օրերին անցկացվում է Հայաստանում: Նրանք հույս են հայտնել, որ այդ ձևաչափը ևս արդյունավետ հարթակ կդառնա տնտեսությունների մերձեցման, բոլոր ուղղություններով համագործակցության համար:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել միջազգային համաժողովը բարձր մակարդակով Երևանում հյուրընկալելու և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելու համար: