Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Լրատվամիջոցների ազատությունն ու «Նաիրիտը»

«Նաիրիտի» համակարգող խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Այն, ինչ իրենից ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցները, պարզ և հասարակ է՝ ամենօրյա տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում զանգվածային լսարանի շրջանում։ Ամենօրյա տեղեկատվության հսկայական քանակը տարածող միջոցների տեսակներն ու միջոցները բազմաթիվ են ու բազմազան։ Տեղեկատվական այս կամ այն աղբյուրի ընտրությունը հասարակությունը կատարում է՝ հիմնվելով տվյալ աղբյուրի կողմից տրամադրված փաստացի տեղեկատվության, դրա հավաստիության, անաչառության, անկողմնապահության, այս կամ այն քաղաքական ուժերից անկախության աստիճանից։ ԶԼՄ-ների` զանգվածների վրա ունեցած հսկայական ազդեցության շնորհիվ դրանք ճանաչվեցին որպես չորրորդ իշխանություն, որի հիմնախնդիրն է՝ ձևավորել հասարակական կարծիք, ազդել մարդկանց մտքերի, զգացմունքների, հայացքների վրա։

Ըստ Մամուլի և մյուս լրատվական միջոցների մասին ՀՀ օրենքի՝ մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցներն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, հավասարության, մարդասիրության, տարակարծության, հանդուրժողականության, հարգանքի, խղճի ազատության սկզբունքներով և համամարդկային այլ արժեքներով, օժանդակում են հրապարակայնությանն ու ժողովրդավարությանը, մտքի, խոսքի, բազմակարծության ազատությանը: Այսօր Հայաստանում տարածված լրատվական միջոցներից ոչ բոլորն են առաջնորդվում վերոնշյալ օրենքով, մասնավորապես՝ խոսքի, մտքի բազմակարծության ազատությանը օժանդակման մասով։

Որևէ մեկի համար նորություն չէ իշխանական հովանու ներքո գործող հանրային և ոչ հանրային համարվող զանգվածային լրատվամիջոցների վերաբերմունքը Հայաստանում տիրող իրական պատկերի վերաբերյալ։ Ակամայից հիշում ենք Կարգին հաղորդման մի դրվագ, երբ տան մեծահասակ պապը անընդհատ կրկնում է․ «Հայաստանն եմ ուզում, Հայաստանն եմ ուզում»։ Որդին բարկացած ասում է․ «Հա, բայց մենք Հայաստանում ենք ապրում, ինչի՞ ես Հայաստանը ուզում»։ Պապը պատասխանում է․ «Ես Հ1-ի Հայաստանն եմ ուզում»։ Սա ընդամենը հումոր է, որը բացարձակ իրականություն է։ Այո՛, պատահաբար կամ սխալմամբ, եթե նայում ես Հանրային առաջին հեռուստաալիքը՝ բացահայտում ես, որ Հայաստանը կատարյալ դրախտային երկիր է, որտեղ չկան ո՛չ բողոքող քաղաքացիներ, ո՛չ տարրական պայմաններից զուրկ ապրող աղքատներ․․․ Հ1-ի Հայաստանում մարդիկ երջանիկ են, անհոգ։

Ցավոք, միայն Հ1-ով չի սահմանափակվում իրականությունը լղոզված, գունազարդված, ցավագին երևույթներից սրբագրված ներկայացնող լրատվամիջոցների ցանկը։ Ընդամենը օրեր առաջ Հայաստան էին այցելել մարդիկ, որոնք պատրաստ էին վերաթողարկել տարիներով անգործության մատնված, թալանված, իսկ մի որոշակի զանգվածի կարծիքով՝ անհույս վիճակում գտնվող «Նաիրիտ» գործարանը՝ իր ողջ հզորությամբ՝ երբեմնի հսկային նոր կյանք հաղորդելու ցանկությամբ։

«Նաիրիտում» 150 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող անձանց ամեն օր չենք հանդիպի մեր երկրում, և վերջապես, երբ «EU ASIA Busines Finance Centre» Հոլդինգը Սլովակիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի 11 բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությամբ ժամանեց Հայաստան, հանդիպեց ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք այլ անդամների հետ, քննարկվեց «Նաիրիտի» հարցը, նման կարևոր սենսացիան ոչ բոլոր լրատվամիջոցները լուսաբանեցին։

Ավելին, հանդիպումից երկու օր անց, Հոլդինգի անդամներից մի քանիսը հրավիրեցին մամուլի ասուլիս, որին ներկա էին մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իշխանական թևի ներքո գործող հեռուստատեսության ներկայացուցիչներից, սակայն, ընդամենը մի քանի լրատվական լուսաբանեց այդ ասուլիսը։ Այդ անտեսումը համարել որոշների տհասության կամ քաղաքական անհեռատեսության արդյունք` դժվար է: Ակնհայտ է, որ նրանք շարժվում են իշխանությունների ցուցումով և թույլտվությամբ, լուսաբանում միայն այն իրադարձությունները, որոնք ձեռնտու են իշխող քաղաքական ուժին: Եվ ընդամենը այդ քայլով, կարելի է հասկանալ, թե ինչ վերաբերմունք ունի իշխանությունը տվյալ խնդրի նկատմամբ։ «Նաիրիտի» վերագործարկման հարցը, թվում է՝ հուզում է միայն աշխատանքից զրկված և Նաիրիտը իրենց տունը համարող նաիրիտցիներին, և հատուկենտ անհատներին, ինչպես նաև եվրոպական հոլդինգի անդամներին, բայց ոչ՝ մեր երկրի զարգացման համար պատասխանատու իշխանություններին։ Թվում է, թե «Նաիրիտը» սոցիալ-տնտեսական խնդիր է, և ոչ՝ քաղաքական, և կարծես անհասկանալի է իշխանական պրոպագանդայով զբաղվող ԶԼՄ-ների կողմնակալ վերաբերմունքը «Նաիրիտում» Եվրոպական ընկերության կողմից ներդրումներ իրականացնելու առաջարկի, նրանց այցի և ասուլիսը լուսաբանելու, ավելի շուտ՝ չլուսաբանելու հարցում։ Իրականում «Նաիրիտի» հարցը խորապես քաղաքական ենթատեքստ ունի, դա ցույց է տալիս իշխանությունների հայեցակարգը երկրի տնտեսությունը առողջացնելու, զարգացնելու իրական ցանկության կամ այդ ցանկության բացակայության, ինչ-որ բան անելու իմիտացիաներով հասարակությանը մոլորեցնելու մասին: Կփորձեն զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել` ցույց կտա ժամանակը, և Նաիրիտի վերաբերյալ կառավարության որոշումը պայմանավորված է հենց այդ հայեցակարգի բնույթով: Ինչ վերաբերում է նման հեռուստաընկերությունների պահվածքին, կարծում ենք, որ ժողովրդի գիտակից հատվածը չի մնացել նրանց կողմից մատուցվող ինֆորմացիայի հույսին և լիարժեք տեղեկատվության համար դիմում է լրատվական այլ աղբյուրների»: