«Ժողովուրդ». Պաշտոնյաները շարունակում են բիզնես կարգով երթևեկել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամենօրյա ռեժիմով քայլեր է անում պետական միջոցները խնայելու ուղղությամբ, այնուամենայնիվ պետության հաշվին «վոյաժները» շարունակվում են։ «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 6-ին պայմանագիր Է կնքել «Ավիատուր գրուպ» ՍՊԸ-ի հետ, ինչի արդյունքում ձեռք է բերել 6 հատ ավիատոմս, որից 2-ը բիզնես կարգի, իսկ 4-ը՝ էկոնոմ։ Միայն բիզնես կարգի ավիատոմսերի համար քաղաքապետարանը վճարել Է 2 մլն 631 հազար դրամ։ Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա։ Ենթադրվում է, որ ավիատոմսերը գնվել են հենց այս ուղևորության համար։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա Ռիգայում Երևանի անվան այգի է բացելու»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։