Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Աշոտ Գրիգորյան. «Սովորաբար, նման կեղծիքներ և հերյուրանքներ մեր հասցեին տարածվում է ազերական մամուլում…»

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը:

Դանա Մեագերը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները և ընդգծել, որ Սլովակիան պատրաստ է նպաստել նաև ՀՀ-ԵՄ գործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է EU-Asia Business Finance Center Holding-ի ներդրումային ծրագրերի ընդհանուր փաթեթը՝ համագործակցության եզրերը որոշակիացնելու նպատակով:

Սլովակիայի պատվիրակության այցի օրերին «Անդրադարձ» մամուլի ակումբում Սլովակիայի գործարարները մամուլի ասուլիսով հանդես եկան՝ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկով, որի ընթացքում ներկայացվեց, թե ինչ նպատակներ և ծրագրեր կան այդ ուղղությամբ: Ասուլիսին մասնակցում էր Հոլդինգի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, գործարար Աշոտ Գրիգորյանը:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում վերոհիշյալ Հոլդինգի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն անդրադարձավ ասուլիսից հետո «168 ժամ» պարբերականում «Նաիրիտի» շուրջ տեղ գտած նյութին. «Ինձ դիմեցին «168 ժամ» պարբերականից՝ զարմանալի հարցադրումով, իբր թե սոցիալական ցանցերում տարածվել է, որ EU-Asia Business Finance Center Holding-ի կապիտալը 5000 եվրո է. ինչպե՞ս կարող է նման կապիտալ ունեցող ընկերությունը 1 մլրդ դոլար ներդրումներ կատարել: Հարցն անհեթեթ էր, ես հայտարարեցի, որ անգրագետ մարդու կողմից ձևակերպված է, քանզի կարելի է EU-Asia Business Finance Center Հոլդինգի և համանման անվանումով ՍՊԸ-ի տարբերությունը հասկանալ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ գրվել է Հոլդինգի վերաբերյալ, վերաբերում է ընդամենը Հոլդինգը ստեղծող ՍՊԸ-ին, իսկ Հոլդինգի մեջ մտնում են բազմաթիվ ընկերություններ՝ հարյուրավոր միլիոն դոլար շրջանառությամբ՝ ի դեմս Sunyr (Իրան), RusGazIngheniring ( Ռուսաստան), InfraPartnersManagment և այլ ընկերությունների:

«EU-Asia Business Finance Center ՍՊԸ-ն ձևավորվել է ապրիլին, որի իմաստն այն է եղել՝ իր մեջ ներառել ընկերություններ՝ Հոլդինգ ձևավորելու համար: Հոլդինգի նպատակն էր մեկտեղել ընկերությունները, որոնք կարող են տնտեսական կապեր ստեղծել ԵՄ և Եվրասիական միության Արևելյան Ասիայի երկրների հետ»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ Հոլդինգը խոշոր ֆինանսական ներդրումային առաջարկներ է ստացել Չինաստանից և Իրանից, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, էներգետիկային և հեռահաղորդակցությանը:

Աշոտ Գրիգորյանը թվարկեց Հոլդինգի ծրագրերը, որոնցից է Իրանից՝ Հայաստանի միջոցով Փոթի նավահանգստով Եվրոպային կապող ծրագիրը, որի համար անհրաժեշտ է Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը. «Սրանք և′ Չինաստանին, և′ Իրանին հետաքրքրող ծրագրեր են. սրանց շուրջ մենք սկսել ենք շատ ինտենսիվ աշխատել»:

«Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա մեր Հոլդինգի Նաիրիտ-ԵՄ կոնսորցիումն զբաղվում է գործարանի վերաթողարկման հարցերով, և հենց վերաթողարկման շուրջ սկսվել են անհասկանալի խաղերը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հանդիպել էր ՀՀ էներգետիկայի նախարարի հետ և պարզվել է, որ «Նաիրիտի» հարցը փոխանցվել է Տնտեսության զարգացման և ներդրումների նախարարություն, որտեղից էլ պատասխանել էին, որ դեռևս «Նաիրիտով» զբաղվելու կարգադրություն չեն ստացել: Սակայն այսօր արդեն նշանակված է հանդիպում Տնտեսության զարգացման և ներդրումների նախարար պարոն Սուրեն Կարայանի և մեր հայաստանյան ներկայացուցիչների միջև:

«Մեր ներկայացուցիչներ Կարեն Իսրայելյանը և Վարդան Վարդանյանն իրավասու են ամբողջովին ներկայացնելու Հոլդինգի կողմից «Նաիրիտի» վերագործարկման աշխատանքների հետ կապված բոլոր հարցերը: Պատրաստել ենք ացետիլենային արտադրամասի վերաթողարկումը՝ մինչև 20 միլիոն դոլար ներդրումային ծրագրով: Պատրաստ ենք նաև մինչև 100-150 միլիոն եվրո ներդնել բութադիենային արտադրության համար»:

Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս շաբաթ ամենայն հավանականությամբ համագործակցությունը մեկ ամբողջ քայլ առաջ կգնա «Նաիրիտի» հարցում, քանզի կան ակտիվ համագործակցության պայմանավորվածություններ. «Մեր մասնագետների և նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպումից հետո մենք կասենք մեր կարծիքը»,- նշեց Գրիգորյանը:

Նա կրկին անդրադարձավ «168 ժամ» պարբերականում տեղ գտած հոդվածին՝ նշելով, որ տարածված նման հերյուրանքը չի կարողանում ընկալել: «Հատկապես այն, որ ԵՀՄՖ-ի վերաբերյալ կարծիք է հայտնել ինչ-որ անհայտ փորձագետ, որից էլ հարցրել են հսկայական ներդրումներ կազմակերպող խոշորագույն Հոլդինգի կարողություններից և լսել նրա անհեթեթ պատասխանները»:

«Ավելին՝ այդ փորձագետը նույնիսկ տեղյակ չէ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և նրա նախագահի կողմից կատարված տիտանական հայրենասիրական գործունեությունից: Մենք նախ խորհուրդ ենք տալիս հայ կոչված այդ «մտավորականին» նախ ծանոթանալ իր ազգն արտերկրում ներկայացնող, իր ազգի շահերը պաշտպանող գործչի և կառույցի գործունեությանը և տեղեկանալ, որ ԵՀՄՖ-ն թեկուզ վերջին 10 տարվա ընթացքում ազերի-թուրքերի ճակատում ինչ հաջողություններ է գրանցել»,- ասաց նա և ցավով նշեց, որ սովորել է միայն ազերական մամուլում կարդալ իր հասցեին բացասական հոդվածները, և «պատմության մեջ առաջին անգամ ինչ-որ հայ փորձագետ հայհոյախոսեց մեր գործունեությունը՝ փորձելով նսեմացնել մեր կատարած աշխատանքը»:

Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրավաբաններ են այս ուղղությամբ աշխատում՝ համապատասխան քայլեր իրականացնելու համար: