«ՃՈ-ին պետք է տալ հնարավորություն, որպեսզի ստուգի նաև մեքենաների անիվների վիճակը»
ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խստացնել է պետք ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, ՃՈ-ին պետք է տալ հնարավորություն, զինել համապատասխան սարքերով, որպեսզի ստուգի նաև մեքենաների անիվների վիճակը: Հաճախ պատահում է, որ փող չունենալու անվան տակ ձմռան ամիսներին մաշված անիվներով են երթևեկում, դրանով իսկ վտանգելով այլոց կյանքը: Այսօրվա ողբերգությունը խոսում է նման քայլի անհրաժեշտության մասին: Սրանից բացի շատ են մեքենաները, հատկապես բեռնատարների մասին է խոսքը, ովքեր օրվա մութ ժամերին մայրուղիներում երթևեկում են չունենալով համապատասխան լուսավորություն թե հետևի, թե դիմային մասերում: Մեր ճանապարհները պետք է անվտանգ դարձնել ու լինել շատ խիստ»: