Պանրագործարանի նախկին տնօրեն. «Էդ խրտվիլակն ուզում է Բաղմանյանից փող պոկել» (տեսանյութ)
Մարտունու Պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ գործարանի տարածքում գործող գազալցակայանի հետ կապված խնդիրների առնչությամբ: Ըստ նրա` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը խլել է իր բիզնեսը, այն է՝ գազալցակայանը:
NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Մարտունու պանրագործարանի նախկին տնօրեն Հենզել Աբրոյանի հետ, ով մանրամասնորեն պարզաբանեց իրավիճակը, թե ինչպես է Թաթուլ Բաղդասարյանն իրենից տարիներ առաջ խաբեությամբ խլել պանրի գործարանը, ոչ միայն խլել է, այլև առ այսօր չի աշխատեցրել՝ այս ընթացքում վաճառելով գործարանի գույքը:
Հենզել Աբրոյանը նաև նշեց, որ խնդրո առարկա գազալցակայանը պատկանում է ոչ թե Հայկազ Բաղմանյանին, այլ նրա որդու և ընկերների ընկերությանը, իսկ գազալցակայանը գնել են Մարտունու քաղաքապետարանից, քանի որ տարածքը պատկանում էր քաղաքապետարանին:
Մանրամասները՝ տեսանյութում