Լոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Մամուլ

«Ժամանակ». ՀՀԿ-ն բացահայտել է գաղտնիքը

«Ժամանակ» թերթը գրում է.

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել: Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է: Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը և ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում: Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն: Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն և իրավահավասարություն: Որովհետև այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել և ենթարկեցնել գրեթե ցանկացածին:

Եվ այստեղ, քաղաքական ընդդիմությունը միշտ պարտվելու է, եթե փորձի հենց այս դաշտում դիմադրել իշխանությանը՝ քանակական դաշտում: Սակայն, սա ընդդիմության դաշտում էական վերափոխումների խնդիրն է, որն այլ հարց է՝ կարևոր, բայց այլ հարց: Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետև նրանք կոնկրետ գործի մարդիկ են: Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում և աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:

Կուսակցությունների դերն իհարկե բարձրանում է, երբ ներդրվում է խորհրդարանական կառավարման մոդելը, սակայն այդ դերին զուգահեռ, ըստ ամենայնի, բարձրանալու է կուսակցություններում այսպես ասած «լեգեոներների» ներկայացվածության ծավալը, որոնք խաղի իքս պահին սկսելու են խաղալ արդեն ոչ թե իրենց դե յուրե թիմի հետ, այլ դե ֆակտ թիմի համար խաղալու են դե յուրե թիմի դեմ: Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ և ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում