Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Կարո Եղնուկյանը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքնս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին:

Մաշտոցի պուրակի և «Ծածկած Շուկայի» հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները:

Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-ի ամենատեսանիլի մասում:

Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով: Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում: Վերջին ժամանակներում իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել:

Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի: Բնականաբար, այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ են,սակայն մեծ մասը ինձ «մեսիջ» էին ուղարկում:

Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում, և նման ձևով վարվել են մի շարք սփյուռքահայ ներդնողների հետ: Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել:

«Սասնա ծռեր»-ի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ:

Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն «Սասնա ծռեր»-ից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ «Սասնա ծռեր»-ի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով:

Փաստորեն, հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ: Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի: Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է:

Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան բայց դրանք նախաքննական գաղտնիք են, դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին: Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների: Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները:

Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով: Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում: Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը:

Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին: Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է Հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի հինգերրորդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով:

Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել: Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ երեք դեպքերում.

1) Երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ,

2) Երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, (Due process) որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով,

3) Երբ խտրականություն կա, իմ որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ: Մենք այս երեք հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել Դեսպանին, և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել, բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առընչությամբ ինձ կտրուկ ասել են Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես:

ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ Դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ Նախագահի հետ, ով ասել է, որ Դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի և անօգուտ կլինի: Ավելին, Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների և Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին: Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները, ևս հերքում է այն միտքը, որ Դեսպանը իրավասու չէ նման հայտարարություն անել:

Հարց է առաջանում եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու էիք քննարկում և ծանրութեթև անում այդ հարցը՝ հատկապես Հայաստանի պաշտոնյաների հետ: Այդ երբվանից է մոլորակի գերտերության դեսպանը (հանձինս ԱՄՆ կառավարությանը) իր որոշումների համար խորհրդակցում այլ պետության իշխանավորների հետ: Այս հանելուկին ավելացնենք ևս մեկը, որ այս քննարկումների ժամանակ Դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց հայտարարությունը անարդյունավետ կլինի և կվնասի ինձ:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դեսպանը կարող է հայտարարություն անել, սակայն չի անում: Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե Դեսպանը բոլոր պաշտոնավորների հետ ինչ է խոսել իմ մասին, նրանք ինչ են ասել, որ Դեսպանը ելնելով իմ «շահերից» հայտարարություն չի անում: Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է Գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին, Արդարադատության նախարարին և ՄԻՊ-ին և իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել: Սակայն դժբախտաբար Դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել: Փաստորեն բոլորը խոսում են իմ շահերի մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից, և հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է:

Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ, որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա, սա բոլորովին անմեղ և արժանապատիվ քայլ էր: Սակայն Դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման: Վստահ եմ, որ Դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվահարդար են տեսնում իմ նկատմամբ և նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ, որքան ցանկանան:

Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի (1 տարի նախաքննություն և երկու տարի դատաքննություն), այն էլ լավագույն դեպքում, եթե դատարանը ինձ արդարացնի, (վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում): Այս անարդարությունը խափանելու համար երկու ճանապարհ կա (քանի որ ցավոք իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում):

Մի տարբերակը նա է, որ Դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը և գրավ չկիրառելը անարդարացի է, և միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, և երկրորդ տարբերակը, որ Հայաստանում իշխանափոխություն լինի և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն: Հուսով եմ, որ Դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող և կիրառվող արդարության, ազատության և հավասարության սկզբունքներին:

Քաղբանտարկյալ՝ Կարո Հակոբի Եղնուկյան

«Երևան – Կենտրոն»  ՔԿՀ-ի կալանավոր»: