Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել է կատարված ծանր հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Էմիլ Կարապետյանը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Է. Կարապետյանը բարեկամուհու հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղակայված մթերային խանութ մուտք գործելիս, առանց որևէ առիթի, անհիմն, իր անձի առավելությունը խանութի մուտքի մոտ վճարային տերմինալից գումար փոխանցող Գրիշա Զոլյանի նկատմամբ ընդգծելու մոլուցքով տարված՝ հարվածել է վերջինիս և պահանջել մի կողմ գնալ ու ճանապարհ տալ: Դեպքի վայրում գտնված Սերյոժա Ղարաբաղցյանի դիտողությունից վրդովված` Է. Կարապետյանը վիճաբանել է վերջինիս ու Գ. Զոլյանի հետ և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող ծալովի դանակը, հրել ու քաշքշել է Ս. Ղարաբաղցյանին, ինչը նկատել է վերջինիս եղբայրը՝ Էդմոնդ Ղարաբաղցյանը, ով եղբորը դանակով հարվածելու փորձ կատարելու համար բռունցքով հարվածել է Է. Կարապետյանին և հորդորել է հանգիստ պահել իրեն, սակայն վերջինս տևական ժամանակ խախտել է հասարակական կարգը:

Չնայած գոռգոռոցի և հայհոյանքի ձայներից հավաքված անձինք Գ. Զոլյանի հետ փորձել են խափանել Է. Կարապետյանի կողմից հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել, դիմադրություն ցույց տալով՝ շարունակել իր խուլիգանական գործողություններն ու դիտավորությամբ դանակով հարվածել է Գ. Զոլյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ տեսնելով՝ Ս. Ղարաբաղցյանը դիմել է փախուստի, սակայն Է. Կարապետյանը հետապնդել և դանակով դիտավորությամբ հարվածել է նաև նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Է. Կարապետյանը մի խումբ անձանց հետ շարունակել է խուլիգանական գործողությունները և բռնություն է գործադրել դեպքի վայրում գտնված Գարսևան Ղարաբաղցյանի նկատմամբ. նախ՝ դանակի բռնակի մասով հարվածել է Գ. Ղարաբաղցյանի գլխին, այնուհետև գոտկատեղից հանել է որպես զենք օգտագործվող «Մակարով» տեսակի ատրճանակը, դրա բռնակի մասով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Է. Կարապետյանը չի ենթարկվել նաև դեպքի վայրում գտնված այլ անձանց՝ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունները խափանելու պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց և շարունակել է իր խուլիգանական գործողությունները:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Էմիլ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած Էմիլ Կարապետյանի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: