Նոր կառավարության ծրագիրն ԱԺ-ն հավանության արժանացրեց
Ազգային ժողովն այսօր հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց պատգամավորների ձայների հետևյալ բաշխմամբ. կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6:
Կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, դեմ՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը ձեռնպահ մնաց, իսկ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը:
Որոշման ընդունումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց կառավարությանը, և Ազգային ժողովը ծափահարությամբ պատասխանեց: