Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Միջազգային

Չինաստանը պատրաստ է միանալու Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի դեմ համագործակցության հարցում. չին փորձագետ

Ներկայացնում ենք «ԵՄ Եվրասիական միություն» հինգերորդ ֆորումի (Վերոնա, 20-21 հոկտեմբեր) ընթացքում հնչած ամենահետաքրքրական ելույթներից հատվածներ:

Ֆորումի ընթացքում շատ հետաքրքիր մտքեր արտահայտեց չինացի փորձագետ Սուն Հունբինը: Նախ ֆորումի մտքերի փոխանակման ժամանակ նա հետաքրքրություն ցուցաբերեց «ԵՄ-ԱՍԻԱ ԲՖԿ» Հոլդինգի ծրագրերի նկատմամբ: Պարոն Սունը, պարզվեց, որ մեկ ամիս առաջ եղել է Հայաստանում և ծանոթ է նրա խնդիրներին:

Փորձագետը ողջունեց Հայաստանին միջազգային համագործակցության մեջ ներգրավելու՝ «ԵՄ-ԱՍԻԱ ԲՖԿ» Հոլդինգի ցանկությունը: Սունը հատկապես հետաքրքրված էր Չինաստան-Իրան-Հայաստան-Սլովակիա նոր «Մետաքսե ուղու» շուրջ համագործակցության առաջարկով: Լինելով չինական ներդրող և ֆինանսավորող ընկերությունների հետ կապված բարձրաստիճան մենեջեր՝ նա վստահություն հայտնեց «ԵՄ-ԱՍԻԱ ԲՖԿ» Հոլդինգի  ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցելու հարցում:

«ԵՄ-ԱՍԻԱ ԲՖԿ» Հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ժամանակահատվածում հանդիպում անցկացնել Բրատիսլավայում և համատեղ այց Հայաստան՝ չինացի ներդրողների խմբի հետ միասին:

ashot-grigoryan-sunhinbin-yevramityun-asiabiznes-finansakan-kentron-holding

Չափացանց հետաքրքիր էր Սուն Հունբինի ելույթի մասը՝ նվիրված գեոքաղաքական արդի խնդիրներին: Ըստ նրա՝ Չինաստանն արդեն պատրաստ է միանալու Ռուսաստանին ԱՄՆ-ի դեմ համագործակցության հարցում: Մինչ այսօր Չինաստանը զերծ է մնացել նման մտքից, քանի որ հստակ պատկերացրել է դրա հետևանքները մի կողմից և պատրաստ չի եղել նաև դրան տնտեսապես:

Այսօր, ըստ փորձագետի, իր երկիրն արդեն լիովին պատրաստ է ԱՄՆ-ին սանձազերծելու գործին միանալու, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է այն անհեթեթ տեսությունը, որ ինքը պիտի կառավարի աշխարհը և լինի միջազգային ժանդարմ:

Ըստ Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությունների՝ երկրագունդը չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի կառավարման: Սա խիստ զայրացրել է Չինաստանին: Կան հստակ պլաններ BRICS-ը հզորացնելու, հատկապես վերջին հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահի կողմից Ռուսաստանի նախագահին կատարած՝ միացյալ ուժերով ԱՄՆ-ին սանձազերծելու հարցում:

Ըստ բանախոսի՝ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բախվելու օվկիանոսներում, քանի որ ունի հզոր ռազմական նավատորմ և մեծ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար տարածաշրջանում:

Հետաքրքրական էր, որ իտալացի հայտնի գործիչները քննարկման ներկայացրին ԵԱՏՄ-ին Չինաստանի միացման միտքը:

bankitnoren-yeluyt-micyal-nahangner-chinastan-rusastan-dashnutyun-sirakan-hakamartutyun

Ճիշտ է՝ հնչեց նաև կարծիք, որ ԵՄ-ի այսօրվա ճգնաժամը չմտածված և չհաշվարկած քանակի երկրներ ԵՄ-ի կազմում ներգրավելն էր, և ԵՄ-ին սպասվում է ԽՍՀՄ-ի ճակատագիրը. չի կարելի մշակութային տարբեր արժեհամակարգեր ունեցող երկրները միավորել մեկի տակ: Չին փորձագետին հատկապես զայրացնում է այն միտքը, որ ԱՄՆ-ն ունենալով չնչին պատմական ժառանգություն՝ փորձում է բոլորի վրա տարածել իր անհեթեթ արժեհամակարգը և այն էլ այն դեպքում, երբ ինքն ունի ժողովրդավարության հարցում դեֆիցիտ՝ իր երկրի ներսում:

Նման բացախոսություն նույնիսկ անցյալ տարվա ֆորումին չի գրանցվել: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Սիրիայի պատերազմը կարծես բոլորին ստիպել է վերջնական եզրակացության գալու, որ այսպես շարունակելն այլևս անհնարին է: Չի կարելի թույլ տալ, որ պատմություն և հին մշակութային արժեհամակարգ չունեցող ինչ-որ մի երկիր ստիպի հազարամյա պատմություն ունեցող և տարբեր մշակութային ընկալումներ ունեցող ժողովուրդներին մտածել իր նման, իր ստանդարտներով և կասկածելի չափանիշներով ուղղորդվել:

Ասվածի հիման վրա հատկապես ողբերգական է ընկալվում ԵՄ-ի մուսուլմանացման ապագան: Արքայադուստ Ինգրիդ Դետտեր դե Ֆրանկոպանը կոնկրետ հայտարարեց, որ ԵՄ-ն ոչ թե տնտեսական արժեհամակարգի ներկայացուցիչների ակումբ է, այլ քրիստոնեական մշակութային բարձր արժեքներին հարող երկրների, և դրանք արհամարհելը կբերի ԵՄ-ի արագ անկմանը:

Փաստորեն, այս ֆորումը նշանավորվեց նրանով, որ բացի տնտեսական համագործակցության հետաքրքրական առաջարկներից, հնչեցին արևմտաեվրոպական կարևոր երկրերից մեկում՝ Իտալիայում, ԵՄ-ի քաղաքականությունը խիստ քննադատող ելույթներ և դեպի արևելք հայացքն ուղղելու կոչեր՝ դեպի Ռուսաստան և Չինաստան, դեպի նոր միացյալ ուժերով գեոքաղաքականություն սկսելու կոչեր: