Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ավարտվել է երկու տարեց բնակչուհիների սպանության գործով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ. Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են երկու կանանց սպանությունները, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի անչափահաս մի բնակչի:

2015 թվականի հոկտեմբեր ամսին ստացվել է երկու ահազանգ՝ Վայոց Ձորի երկու տարեց բնակչուհիների մահվան վերաբերյալ: Հոկտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վ. Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գ. Բարսեղյանի դին:

Դիակների արտաքին զննմամբ կանանց վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, և քրեական գործեր են հարուցվել սպանության հատկանիշներով։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ, որոնց արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ տարեց կանայք ենթարկվել են ավազակային հարձակման նույն անձի կողմից։ Որոշում է կայացվել Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել նույն վարույթում:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00- 13:00-ի սահմաններում, Վայոց Ձորի անչափահաս բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Վ. Սիմոնյանի՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող առանձնատուն, առաջարկել իր ծառայությունը՝ որոշակի գումարի դիմաց: Վ. Սիմոնյանի առաջարկով անչափահասը մտել է առանձնատան խոհանոց, որտեղ տարեց կնոջ ականջներին նկատելով ոսկյա ականջօղերը, դրանք հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրան գցել է գետնին, որի հետևանքով վերջինս գլուխը հարվածել է բետոնե հատակին և ստացած վնասվածքից մահացել: Անչափահասը տարեց կնոջ ականջներից հանել է բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:

Քննությամբ պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց՝ 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, անչափահասը նույն նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գ. Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում տարեց կնոջ ականջներին կրկին նկատել է ոսկյա ականջօղեր: Նշված ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է կնոջ գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է, որ հետագայում անչափահասը վաճառել է 2 տարեց կանանցից հափշտակած ոսկյա ականջօղերը:

Պարզվել է նաև, որ Վայոց Ձորի անչափահաս բնակիչը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, երկու տարեց կանանց՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության մեջ անհիմն մեղադրել է նույն մարզի մեկ այլ բնակչի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով, երկու կամ ավելի անձանց սպանություն) և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: