Արցախում բացվել է Արցախյան ազատամարտում նահատակված հերոս Վարդան Ստեփանյանի անվան դասարան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Շուշի քաղաք և Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում մասնակցել Արցախյան ազատամարտում նահատակված հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի անվան դասարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Երևանի պետական համալսարանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ դա նպաստում է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: