Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Չեմ կարծում՝ մեղավորներ կան. Գալուստ Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի կորուստների մասին

Մենք անցանք չորսօրյա պատերազմի միջով, ունեցանք կորուստներ՝ թե′ մարդկային, թե′ նյութական, թե′ տարածքային: Ազգային ժողովը, սակայն, այդպես էլ քննության առարկա չդարձրեց՝ ով էր մեղավոր, որ ունեցանք այդպիսի կորուստներ: Այդ մասին Ազգային ժողովում դիմելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Ժամանակն է, որ Ազգային ժողովը հանձնաժողովների միջոցով  քննության առարկա դարձնի կորուստների վերաբերյալ իրողությունը, և մենք կարողանանք հնարավորություն ունենալ պատասխանատվության կանչել մեղավորներին: Առաջին անգամ 25 տարվա մեջ մենք ունեցանք տարածքային կորոստներ: Դրանց վերաբերյալ քննարկում, կորուստները վերականգնելու լուծում չունենք և չունենք նաև լուծումներ համապատասխան պաշտոնյաների կողմից»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ պաշտոնյաներից մեկը հայտարարել էր՝ եթե ցանկություն կա, թող գնան ազատագրեն այդ տարածքները:

«Մեր հերոսները ցանկություն հայտնեցին, սակայն հերոսներին հիմա կալանավորել են, և նրանք գտնվում են բանտախցում: Սա էլ պետք է քննարկման առարկա լինի, որ մեր հերոսները, ովքեր հանիրավի գտնվում են բանտախցում, ազատ արձակվեն: Նրանք էին, որ հայտարարեցին՝ այո, կգնանք, կազատագրենք: Հազար հոգի հայտարարել էր, որ  կգնա, կազատագրի: Մինչդեռ, հերոսներին բանտարկել են, և այս պահին մենք ունենք տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի մեջ, տարածքների վերականգման խնդիր ունենք: Այդ իսկ պատճառով հորոդրում եմ Ձեզ՝ հատուկ նիստի միջոցով կամ հանձնաժողովների կողմից քննարկման առարկա դարձնել այս խնդիրը»,- Գալուստ Սահակյանին ասաց Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ նախագահն իր հերթին ասաց, որ ինքը «կարծում է՝ այդ խնդիրը քննարկվել է մեր հանձնաժողովներում»:

«Պաշտպանության նախարարությունն այդ մասին ուղերձ է հղել, բազմաթիվ քննարկումներ են եղել: Ես ինքս անձամբ  այնպես չեմ մոտենում խնդրին, որ այստեղ ինչ-որ քննարկելու հարց կա և մեղավորներ կան և եթե Դուք գտնում եք, որ նպատակահարմար է, դիմեք համապատասխան հանձնաժողովին, թող այդ հարցը քննարկի»,- պատասխանեց Սահակյանը: