Դանակը ջեբիս մեջ բացեցի ու չեմ հասկցե` ինչխ եմ խփե. նոր մանրամասներ 22-ամյա երիտասարդի սպանությունից (տեսանյութ)
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաներրում, «Արմենիա» բ/կ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և ազդի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ: Վնասված են եղել կենսական նշանակություն ունեցող օրգանները, և երկու օր անց երիտասարդը հիվանդանոցում, ցավոք, մահացել է:
Պարզվել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել տնից. մինչ այդ Թերլեմեզյան փողոցի տներից մեկում ոմն Վահան Ղազարյանի հետ վիճաբանություն, ապա և ծեծկռտուք էր եղել: Ժամեր անց ոստիկանությունը հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել նրան: Գյումրիի բնակիչ 39-ամյա Վահան Ղազարյանը խոստովանել է, որ ինքն է դանակահարել երիտասարդին ու ներկայացրել դեպքի մանրամասները.
«Արդեն վեճ էր, ձեռս մտցրեցի ջեբս, դանակը ջեբիս մեջը բացեցի, հանեցի, չեմ հասկցե՝ ինչխ է մտե, ինչխ եմ խփե»,- ոստիկանությունում պատմել է Ղազարյանը:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում