Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Թեղուտի անտառվերականգնման ծրագիրը տապալվել է

Հայաստանում պաշտոնապես անտառային ծածկույթը հասնում է մոտ 11 տոկոսի. կա նաև անտառածածկույթի 8 տոկոս լինելու մասին տեսակետը: Անտառածածկ է հիմնականում Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերը: Ճակատագրի հեգնանքով հենց այս մարզերում է առավել վառ արտահայտվել հանքարդյունաբերությունը, երկրի ընդերքը հարուստ է պղնձով, մոլիբդենով և հարակից այլ հանքանյութերով:

Այդպիսի հարուստ տարածք է Լալվարի անտառը, որտեղ գտնվող Թեղուտ գյուղի շրջակայքում 2000-ականներից սկիզբ առավ պղնձի հերթական արդյունահանման ծրագիրը:

Նշենք, որ Լալվարի անտառը հարուստ է կենդանատեսակներով և բուսատեսակներով. շուրջ 200 բույս, 55 կաթնասուն, 86 թռչուն, 10 սողուն, 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում` որպես վտանգված տարատեսակներ: Թեղուտ գյուղը գտնվում է Դեբեդ գետի Շնող վտակի աջ ափին:

Հիշեցնենք, որ 26 հազար 800 հեկտար տարածք ունեցող Լալվարի անտառտնտեսության 357 հեկտարը տրամադրված է «Թեղուտի» հանքին: Ընկերությունը գնել է նաև Թեղուտ գյուղի բնակիչների հողերը. գյուղի բնակիչների մի մասն այսօր աշխատում է հանքում, թեև շուրջ 80 աշխատակցի ազատելու վերաբերյալ տեղեկություններ կան:

Կտրված անտառի փոխարեն Թեղուտ ՓԲԸ-ն պետք է անտառվերականգնման ծրագիր իրականացներ: Ազդակիր համայնքներից են Թեղուտը և Շնողը, որտեղ նախատեսված էին անտառվերականգնման աշխատանքներ:

Շնողի գյուղապետի տեղակալ Կորյուն Շատինյանն ասում է, որ 2015թ. Շնող գյուղը Թեղուտ ՓԲԸ-ին հատկացրել է 17 հա տարածք անտառավերականգնման համար, 17 հա-ն տնկված է, իրականացվում են մշակման աշխատանքներ և 7 տարի համակցումից հետո այն կհանձնեն համայնքին:

Շնողում 15 հա անտառ է տնկվել նաև 2009-10 թթ., սակայն անտառի համար ընտրվել է ոչ համապատասխան վայր, ավազահող, որտեղ անտառ հնարավոր էր աճեր միայն ոռոգման պայմաններում: 15 հա անտառի ոդիսականից հետո Շնողի ավագանին որոշում է անտառի փոխարեն պտղատու այգիներ տնկել:

«Շնողի սեփականաշնորհված այգիներում 21 հա պտղատու այգի է տնկվել, 10 հա այգու նախագիծ ենք ներկայացրել 2016թ. աշնանը տնկելու համար: Տարբեր ծառատեսակներ են տնկվելու՝ հողատերերի ցանկությամբ. արքայանարինջ, խնձոր, տանձ»,- ասում է Կ. Շատինյանը:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի աղտոտմանը, նա նշել է, որ Թեղուտ ՓԲԸ-ն հետազոտություն է անցկացրել, արդյունքները դեռևս չկան, սակայն անալիզներ կատարվել են և պտղի մեջ պատահում է, որ նորմաները գերազանցում է 5-6 անգամ. Հետազոտությունն, ըստ Շնողի գյուղապետի տեղակալի, իրականացրել են Ախթալայի ֆաբրիկան և Ալավերդու պղնձաձուլական ընկերությունը:

Հիշեցնենք, որ Շնողի և Թեղուտի բնակչության 80 տոկոսն զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասաց, որ հանքի տարածքի մեջ հայտնված անտառը շատ հարուստ է եղել, բայց որ համեմատելու լինեն անտառի բարիքների և գյուղի ժողովրդի այսօրվա աշխատածի հետ` զգալի տարբերություն կա: Ըստ նրա՝ գյուղի մոտ 75 տոկոս բնակչությունն այդ հանքում է աշխատում:

Համայնքում շուրջ 49 հեկտար տարածքի վրա կատարվել են անտառտնկման աշխատանքներ: «Կարելի է ասել, մոտ 30 տոկոսն է իրականացվել, քանի որ ոչ ճիշտ շահագործման հետ կապված` աշխատանքները նորմալ չեն կատարվել»,- ասաց Ֆրունզե Նորեկյանը:

Թեղուտի և տարածաշրջանի բնակիչների առողջական վիճակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, թեև հայտնի է, որ հանքարդյունաբերական շրջաններում բնակչության առողջական վիճակը միշտ էլ անբավարար է եղել:

Անտառ չի տնկվել, բնակչության առողջականի վերաբերյալ տվյալներ չկան…

Բնակիչները ևս հասկանում են հանքարդյունաբերության վնասները, սակայն այլ տարբերակ չունեն՝ ապրել է պետք…

NEWSPRESS.am