ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն ազատվել է աշխատանքից. Կարեն Կարապետյանի որոշումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել Արթուր Աֆրիկյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։