Մոսկվայում Իսրայելյանին վերացնելու հետքերը բերում են ուղիղ ՀՀ ԱԺ. Փաշինյան
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցագործություններ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ, և այդ հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործով առանցքային վկա: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցած գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր:
«Սա ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ ԱԺ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան՝ ասաց. «Պիտի խնդրեմ, որ կանոնակարգին վերաբերող հարցերի մասին խոսեք, այլապես կընդհատեմ»: