Վարչապետը նոր փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն որոշում է ընդունել Դավիթ Անանյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ նշանակելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»: