Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Աշոտ Գրիգորյանը հորդորում է չվախեցնել «Նաիրիտի» ներդրողներին

«Նաիրիտ» գործարանի վերաթողարկման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, սակայն օրերս Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ նշեց, որ կոնկրետ ներդրումների շուրջ առաջարկություններ դեռևս չկան, և պետք է նաև էներգակիրների վերաբերյալ 10 տարվա կանխատեսումներ ունենալ:

NEWSPRESS.am-ին «Նաիրիտի» վերաթողարկման առաջարկությունների փաթեթ ներկայացրած՝ EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը մանրամասնեց, որ «Նաիրիտի» վերաթողարկման առաջարկությունից հետո ստիպված է եղել պաշտոնական նամակ գրել վարչապետին և հորդորել գրավոր պատասխանել նամակներին, որպեսզի ստիպված չլինեն վարչապետի` ԱԺ-ում հնչեցրած ելույթներին արձագանքելու:

«Կարեն Կարապետյանին առաջարկել եմ երկուստեք առավել պատասխանատվությամբ մոտենալ «Նաիրիտի» վերաթողարկման հարցին: «Նաիրիտի» վերաթողարկման շուրջ պատրաստվել է ամենաբարձր մասնագիտական և արհեստավարժ փաստաթուղթը՝ հենց ՀՀ կառավարության պատրաստած ծրագիրն է, որը մեկ տարի առաջ ներկայացվել է Ազգային ժողով, և հենց այդ ծրագիրը մենք հիմք ենք ընդունել: Այսինքն՝ մենք շատ զարմանքով ստիպված ենք նշելու, որ սեփական կառավարության ծրագիրը գուցե Ձեզ չեն ներկայացրել, այդ դեպքում թույլ տվեք մեզ զարմանալ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Գործարարը նաև հավելեց, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վարչապետին արդեն փոխանցվել է իր նամակը, որտեղ նշված է Հայաստանի կառավարության կողմից պատրաստված հիանալի ծրագիրը՝ սկավառակի վրա. «Այնպես որ՝ «Նաիրիտի» վերաթողարկման վերաբերյալ ես կարծում եմ՝ կա սպառիչ պատասխան, և այլևս դեմագոգիայի տեղ, կարծես թե, չունենք երկուստեք»:

Գործարարը նաև անդրադարձավ էներգակիրների վերաբերյալ վարչապետի կողմից հնչեցված կանխատեսումների խնդրին, նշեց, որ իր համար տարօրինակ է այդ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ սպասում են էներգակիրների 10-ամյա կանխագուշակումների վրա հիմնված քլորոպրենային կաուչուկի արտադրություն, ապա նաև արտադրության առաքման ծրագիր:

«Կներեք, եթե Դուք չլինեիք էներգետիկայի ոլորտում աշխատած անձնավորություն, եթե Դուք լինեիք էներգետիկայի նախորդ նախարարի նման՝ գիտելիքներից զուրկ անձնավորություն՝ ես կփորձեի չպատասխանել և արհամարհել Ձեր հարցը, սակայն Ձեր պարագայում ես շատ կարճ կպատասխանեմ. հարգելի′ պարոն Կարապետյան, Դուք կարո՞ղ եք կանխագուշակել ոչ թե 10, այլ մեկ տարվա կտրվածքով գազի կամ էլէներգիայի գները և այդ կանխագուշակության վրա պլաններ կառուցել, խոսել էներգակիրների գնի իսկության մասին: Չե՞ք կարծում, որ էներգակիրների կանխագուշակության վերաբերյալ Ձեր հարցն աբսուրդի ոլորտից է»,- վարչապետին հարց է ուղղում գործարարը՝ հավելելով, որ եթե էներգակիրների գինը տատանվում է, ապա քլորոպրենային կաուչուկի գինը ևս տատանվում է. եթե էներգակիրների գինը բարձրանա, կաուչուկի գինը ևս կբարձրանա:

Ա. Գրիգորյանը հորդորում է վարչապետին՝ չվախեցնել ներդրողներին և հնարավորություն տալ վերագործարկել «Նաիրիտը»: Նա նաև վստահեցնում է, որ իրենց պայմանների բավարարումից հետո, «Նաիրիտն» աշխատելու է, սակայն կա մեկ վերապահում: Ներդրողները մտադիր չեն վճարելու «Նաիրիտից» նախկինում կատարված գողությունը և դրա հիման վրա առաջացած ամեն տեսակ պարտքերը. կատարված գողության նույնիսկ մեկ տոկոսը ներդրողները չեն փակելու:

«Սա սկզբունքային հարց է, մենք դեմ ենք կոռուպցիային ու թալանին և սեփական ժողովրդի ունեցվածքի գողությանը: Մենք ձեզ հետ միասին պետք է ստեղծենք նոր հասարակություն և չենք կարող ուչենք պատրաստվում ստեղծել նոր հասարակություն՝ հին գողություններն արդարացնելու և պարտակելու համար: Այնպես որ՝ եթե մեզ համար առաջին պայմանը կատարվում է և գործարանը մեզ տրվում է մեկ եվրոյով, մենք մնացած պայմանները պատրաստ ենք ձեզ հետ քննարկելու և վերաթողարկելու գործարանը»,- վստահեցրեց Ա. Գրիգորյանը:

Նա նաև չբացառեց «Նաիրիտի» վերաթողարկումից հետո հնարավոր լոգիստիկ խնդիրների առաջացումը, քանի որ կաուչուկի արտադրության ծավալները մեծ են լինելու, և արտահանումը-տեղափոխումն իդեալական կազմակերպելու համար տեղափոխությունը պետք է կազմակերպել. «Մենք մեր հոլդինգի մեջ ունենք ընկերություններ, որոնք հենց այդ խնդիրները լուծելու համար են ներգրավված»:

Աշոտ Գրիգորյանը նաև հաղորդեց, որ նախօրեին հանդիպում է ունեցել Սլովակիայի կառավարության կողմից հրավիրված՝ Մետաքսե ուղու համաշխարհային ընկերության ֆոնդի նախագահ, Չինաստանը ներկայացնող պարոն Դավիթ Կիանի հետ, և նա բացի Իրան-Հայաստան-Սլովակիա Մետաքսի ճանապարհի համագործակցությունից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Նաիրիտի» վերաթողարկման կոնսորցիումին անդամագրվելու հարցում:

«Պարոն Կիանը հայտարարեց, որ շատ հետաքրքրական է գտնում «Նաիրիտի» վերաթողարկմանը մասնակցելու մի պայմանով, որ իրենց համապատասխան ներդրումների դիմաց իրենք իրավունք ունենան «Նաիրիտի» արտադրանքը Չինաստան արտահանելու: Ես պարոն Կիանին հայտնեցի, որ ճիշտ մեր արտադրությունից Շանհայ քաղաքն ունի համատեղ ձեռնարկություն՝ «Նաիրիտ երկուսը», որին ի պատասխան՝ պարոն Կիանը հայտարարեց, որ տեղյակ են, սակայն կաուչուկի կարիքներն այդ գործարանը չի ծածկում և շատ ավելի մեծ ծավալներ կարելի է վաճառել Արևելյան Ասիայում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հոլդինգի անդամների քանակը գնալով ընդլայնվում է, և հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ՝ մեծանում:

«Մնում է խնդրել Հայաստանի նորաստեղծ կառավարությանը՝ եթե չեն օգնելու «Նաիրիտի» վերաթողարկման մեր գործին, ապա գոնե բարի լինեն չխանգարել: Պարո′ն վարչապետ, մի խանգարեք ներդրողներին վերականգնելու մեծ ռազմավարական նշանակություն ունեցող՝ Հայաստանի քիմիական արդյունաբերությունը, իսկ եթե կարող եք օգնել՝ դա Ձեր պարտքը համարեք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մետաքսե ճանապարհի վերաբերյալ քննարկումներին, ապա օրերս Վերոնայում անցկացվել է ԵՄ-Եվրասիական միություն խոշորագույն 5-րդ ֆորումը, որին մասնակցում էին Իտալիայի նախկին վարչապետ, նախագահ Ռոմանո Պրոդին, Իտալիայում առաջին բանկը համարվող «Ինտեսա» բանկի նախագահ Անտոնիո Ֆալիկոն, «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը: Քննարկումներին զգալի տեղ էր հատկացվել Մետաքսե ճանապարհի խնդրին, որտեղ Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է նոր մետաքսե ուղու վերաբերյալ ծրագիր:

«Եվրասիական միության նախարար Տատյանա Վալովայան մեծ հետաքրքրություն հայտնեց այս նոր ուղու շուրջ և ուղղակի ողջունեց ծրագիրը և որպես Եվրասիական միության նախարար՝ ինքն ամեն ինչ կանի Հայաստան-Իրան-Վրաստան-Սլովակիա ուղու մեջ առաջարկությանը Մոսկվայի կողմից սատարելու հարցում»,- ամփոփեց Աշոտ Գրիգորյանը: