Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Աջափնյակ վարչական շրջանի նվերը Շուշիի փոքրիկներին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության շրջանակում շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների և համայնքների միջև: Այդ համատեքստում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի շրջանի վարչակազմի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում իրականություն է դարձել ևս մեկ ծրագիր: Օրեր առաջ Շուշիի Պռոշյան փողոցում հանդիսավորությամբ բացվել է մանկական խաղահրապարակ: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինչպես նաև Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, շուշեցիներ և բազմաթիվ հյուրեր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման շրջանակում ներկաներին նախ ողջունել են փոքրիկ շուշեցիները՝ ազգագրական-հայրենասիրական երգ-երաժշտությամբ և կատարումներով, որին հաջորդել է խաղահրապարակի հանդիսավոր բացումը: Այն կատարել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն ու Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը: Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանան էլ մատուցել է օրհնության կարգ:

Խաղահրապարակի բացման առթիվ ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանն իր գոհունակությունն է հայտնել իրականացված աշխատանքերի համար և բոլոր շուշեցիների երախտիքի խոսքն է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Ընդամենը երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց համատեղ հաշվետու ժողով, որտեղ Արցախի վարչակազմի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրեցին երկուստեք համագործակցության շրջանակում մինչ այդ կատարված աշխատանքների հաշվետվությունը: Երևանի քաղաքապետը, այնուամենայնիվ, հանձնարարեց ավելի խոշոր ու տեսանելի ծրագրեր իրականացնել, ինչը կլինի մնայուն: Արդեն կարող ենք ասել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը գործնական ընթացք է ստացել, ինչի արդյունքում Շուշիում կառուցվեց այս մանկական խաղահրապարակը: Եվ սա, անշուշտ, մեր համագործակցության ամրապնդման խոսուն վկայությունն է»,- նշել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը՝ հավելելով, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ խաղահրապարակը պետք է կառուցվեր համատեղ միջոցներով, սական Երևանի քաղաքապետի հանձնարարականով այն կառուցվել է բացառապես երևանյան կողմի հատկացրած միջոցներով:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ այս խաղահրապարակի կառուցումով, ըստ էության, հիմք է դրվել 2013 թվականից ձևավորված համագործակցության գործնական փուլին:

«Այս տարվա ամռանը Արցախ կատարած պաշտոնական այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից եղավ հստակ հանձնարարական, որ այսուհետ երկկողմ բոլոր ծրագրերը լինեն ավելի մասշտաբային, առարկայական ու տեսանելի: Արդյունքում գրեթե երկու ամսվա ընթացքում կառուցվեց և փոքրիկ շուշեցիներին հանձնվեց մանկական այս խաղահրապարակը: Համոզված եղեք, որ ծրագրերը լինելու են շարունակական և իրենց կարևոր նպաստն են բերելու Երևանի ու Արցախի քաղաքների միջև առկա սերտ համագործակցության առավել ամրապնդմանը»,- ընդգծել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:

shushiqaxaq-ajapnyak-varchakan-shrjannver-yerexanerin-yerevan-qaxaqapetaran-mamul-haxordagrutyun-1 shushiqaxaq-ajapnyak-varchakan-shrjannver-yerexanerin-yerevan-qaxaqapetaran-mamul-haxordagrutyun-2 shushiqaxaq-ajapnyak-varchakan-shrjannver-yerexanerin-yerevan-qaxaqapetaran-mamul-haxordagrutyun3 shushiqaxaq-ajapnyak-varchakan-shrjannver-yerexanerin-yerevan-qaxaqapetaran-mamul-haxordagrutyun-4