Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Պարո′ն վարչապետ. ստիպված եմ շատ կոպիտ պատասխանել. Աշոտ Գրիգորյանը՝ Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած  հայտարարությունը զավեշտի էր նմանվում: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն միտքը, թե «Աշոտ Գրիգորյանի, այսպես կոչված, «առաջարկը», չգիտես՝ ինչու մենք մամուլից ենք ստանում»:

«Չնայած այն բանին, որ մենք մի շարք առաջարկություններ, պահանջներ, ծրագրեր գրավոր ուղարկել ենք պարոն վարչապետին, պատճենները միշտ առաքել ենք համապատասխան նախարարներին, որտեղ ներկայացրել ենք մեր ներդրումային ծրագրերը, մասնավորապես «Նաիրիտի» շուրջ, ինչպես նաև համագործակցության պայմանները, այնուամենայնիվ, պատասխանները հանկարծ մեզ հնչեցնում են լրագրողների հետ հանդիպման ժամանակ (խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է), Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ (խոսքը կրկին պարոն վարչապետի մասին է) և նույնիսկ անտեսվում է մեր վերջին նամակը, որտեղ մենք արդեն որոշակի տոնայնությամբ ակնարկում ենք նույն պարոն վարչապետին, որ Եվրոպայում ընդունված է գրավոր հարցերին տալ գրավոր պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունը, թե «Աշոտ Գրիգորյանի, այսպես կոչված, «առաջարկը», չգիտես՝ ինչու մենք մամուլից ենք ստանում», ավելի քան զավեշտի էր նմանվում:

«Ստիպված եմ շատ կոպիտ պատասխանել: Պարո′ն վարչապետ, Ձեր կողմից հեռուստատեսությամբ և մամուլով հնչեցված, այսպես կոչված, «պատասխանները» թույլ տվեք հայտարարել դեմագոգիա: Ես Ձեզ անձամբ անչափ լավ գիտեմ և թույլ եմ տալիս ինձ մտածել, որ Դուք չէիք կարող նման խիստ էժան դեմագոգիայով զբաղվել, եթե ստիպված չլինեիք հրամաններ կատարել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Դուք սկավառակով ստացել եք  կառավարության կողմից բավականին բարձր մակարդակով կազմած ծրագիր, որի վրա և հիմնվել են մեր մասնագետները «Նաիրիտի» թողարկման հարցում»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ իրենց մասնագետները շուրջ երկու տարի առաջ այցելել են «Նաիրիտ» ՀՀ կառավարության հրամանով և գործարանի դռները «կրկնի վրա» բաց են եղել իրենց մասնագետների համար: Գրիգորյանի խոսքով՝ «Նաիրիտի» գլխավոր տնօրենը և գլխավոր ինժեները մասնագիտական լեզվով ներկայացրել են արտադրական բոլոր գաղտնիքները, իրենց մասնագետներն անհրաժեշտ ծավալի ֆոտո և վիդեո նկարահանումներ են կատարել և վերադառնալով Եվրոպա՝ մշակել են իրենց «տեսածն ու լսածը»:

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ «լսածը» ասելով՝ նկատի ունի Հայաստանի մասնագիտական և նույնիսկ գիտական տարբեր խմբերի հետ երկարատև քննարկումների արդյունքները:

Հարցին, թե հատկապես ի՞նչ քննարկումների կամ հանդիպումների մասին է խոսքը, Գրիգորյանը պատասխանեց.

«Վերջին հանդիպումը քիմիական խոշոր գործարաններ վերականգնելու մեծ փորձ ունեցող երկու գործարանի՝ Khimremontstroy միավորման և Khim Concern-ի ղեկավարների հետ է եղել: «Նաիրիտում» նրանք աշխատեցին մի ամբողջ օր՝ կրկին կառավարության թույլտվությամբ և արդյունքում վերահաստատեցին, որ նախորդ և այսօրվա վիճակների միջև փոփոխություն չեն նկատում, ասել է թե՝ «Նաիրիտն» ամբողջովին պատրաստ է վերաթողարկման»:

Վերադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Եվրոպական միությունների ֆորումի նախագահը նշեց, որ իրենք սպասում են, թե երբ է վարչապետն անցնելու կոնկրետ աշխատանքային գործընթացների:

«Անհամբերությամբ սպասում ենք, թե վարչապետը երբ պետք է սկսի մեզ հետ քննարկել «Նաիրիտի» վերաթողարկման պայմանները և վերջ տա ծիծաղաշարժ հայտարարություններին, որ «ներդրողները ծանոթ չեն դժվարություններին», «ներդրողները ծանոթ չեն կաուչուկի առաքման և վաճառքի հետ կապված հսկայական դժվարություններին», որ «ներդրողները չեն հաշվարկել էներգակիրների գնագոյացման պայմանները՝ տասնամյա կտրվածքով» և այլ նմանատիպ անհեթեթություններ: Վերջին անգամ հայտարարում ենք, որ մենք ծանոթ ենք պարոն Կարապետյանի մասնագիտական հմտություններին և բարձր մակարդակին: Համբերատար սպասում ենք՝  երբ է նա սկսելու մեր հոլդինգի հետ ակտիվ աշխատանքները և ի դեմ նրա՝ երբ ենք մենք տեսնելու Հայաստանի արդյունաբերության վերականգմամբ հետաքրքրված և հոգատար մենեջերի»,- ասաց Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իրենց հոլդինգն ակտիվ ու անընդհատ աշխատում է և «Նաիրիտի» վերականգնման շուրջ Եվրոպայից նորանոր առաջարկներ է ստանում:

«Վարում ենք բանակցություններ լոգիստիկայով զբաղվող խոշորագույն ընկերությունների հետ, ինչպես նաև կաուչուկի վաճառքով հետաքրքրված  խոշոր մասնագիտացված ընկերությունների հետ: Արդյունքները պարբերաբար կներկայացնենք մամուլով մինչև այն պահը, երբ մեր արդյունքները կհետաքրքրվի նաև Հայաստանի կառավարությունը, որը տիրապետում մեր երկրի բյուջեին՝ կարծես թե նրա համար, որ առաջինն ինքը վազեր ներդրողների հետևից և ոչ թե խոսեր ներդրողների հասցեին «այսպես կոչված ծրագրեր» և կամ «այսպես կոչված ներդրողներ» տոնայնությամբ»,- եզրափակեց Աշոտ Գրիգորյանը: