«Հրապարակ». Ի՞նչ պայմաններում են պահում Նաիրի Հունանյանին. նրան ոչ ոք չի այցելում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ և առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երևան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» և վիրահատել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում