Ռուբեն Հովսեփյանին վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 30-ին
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Հովսեփյանի թաղման արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել էր կառավարական հանձնաժողով:
Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` Համազգային թատրոնում, ժամը 18:00-20:00-ը, իսկ վերջին հրաժեշտը` հոկտեմբերի 30-ին` Հայաստանի գրողների միությունից` 12:00-14:00-ն` Երևանի քաղաքային պանթեոնում: