Два в одном
ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն այսօրվանից նոր պաշտոն է ստացել:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի′ ընկերներ, այսօրվանից աշխատելու եմ Արդարադատության նախարարությունում հանրային կապերի հարցերով խորհրդատու»:
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 27-ից ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանին նախարարի պաշտոնում, ըստ շրջանառվող լուրերի, նշանակել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արփինե Հովհաննիսյանի ծառայություններից չհրաժարվեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ա. Հովհաննիսյանին վերանշանակելով: