Դատավորի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. դատավորը ձերբակալվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնայինգետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Երևանքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելէ:
Նախաքննությունը շարունակվում է: