«Մխտառություն արեց, կեղտոտեց, ըտենց միամիտ խմած էի, ստացվավ էլի». 18 տարվա ընկերոջը սպանած քաղաքացին պատմում է դեպքի մանրամասները
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին մի քաղաքացի հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի մոտ, չշահագործվող շինության մեջ, տաղմարդու դիակ կա: Բաժնում ահազանգ չի հնչել:
Մահացածի ինքնությունը շուտով պարզվել է՝ մշտական բնակության վայր չունեցող, մի քանի անգամ դատապարտված Վաղարշակ Ալսանյան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից՝ բութ գանգուղեղային վնասվածքի հետևանքով:
Պարզվել է նաև, որ Վաղարշակ Ասլանյանին ծեծելով սպանել է «Գյամշ» մականունով Նորայր Ավագյանը: Վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Նա չի հերքել, որ սպանությունը կատարել է ինքը, թե ինչո՞ւ է սպանել Վաղարշակին, ասել է. «Մխտառություն արեց, կեղտոտեց, ըտենց միամիտ խմած էի, ստացվավ էլի»:
Մանրամասները՝ տեսանյութում