Կայացել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառման գալա-համերգը
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառման գալա-համերգը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երեկոն ուղեկցվել է «Տուրեցկու երգչախումբ» արտ խմբի և Մոսկվայի պետական ակադեմիական «Գժել» պարի թատրոնի կատարումներով: