Մահացել է Վլադիմիր Զելդինը
Վլադիմիր Զելդինը, ով գտնվում էր Սկլիֆոսովսկիի անվան գիտահետազոտական ինստիտուտում, այս առավոտյան 101 տարեկան հասակում մահացել է: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են բժշկական հաստատության մամուլի ծառայությունից:
«Նա մահացել է հոկտեմբերի 31-ին՝ Մոսկվայի ժամանակով 9:00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այդ տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է նաև նրա կինը՝ Իվետա Կապրալովան: «Վլադիմիր Միխայլովիչը մահացել է վաղ առավոտյան: Ինձ զանգահարեցին կլինիկայից, որտեղ նա գտնվում էր վերջին շրջանում: Ավելի քան երեք շաբաթ նրան փորձում էին վերակենդանացնել, սակայն դա չհաջողվեց: Ավելին ոչինչ չեմ կարող ասել, ինքս չգիտեմ՝ հետո ինչ անել»,- ասել է նա:
Երեք շաբաթվա ընթացքում Զելդինը բուժզննում է անցել զինվորական հոսպիտալում, իսկ հոկտեմբերի 29-ին տեղափոխվել է Սկլիֆոսովսկիի անվան գիտահետազոտական ինստիտուտ: