Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

«Վարչապետն այլընտրանք չունի, եթե պարտվեց` պետք է «զոհվի»»

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: 

-Պարո′ն Արշակյան, Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ եթե զգա, որ չի կարողանալու օգուտ տալ երկրին` մեկ օր ավել չի մնա պաշտոնում։ Ո՞ւմ կամ ինչի՞ն էր ուղղված այս հայտարարությունը: Եվ հնարավո՞ր է արդյոք՝ խորհրդարանական ընտրություններին հայտարարի, թե «ներեցեք, ինձ մոտ ոչինչ չստացվեց, ես հեռանում եմ»:

– Հայտարարության իմաստը, կարծում եմ, հարցի առաջին մասի հետ է կապված: Ո՞ւմ էր ուղղված հայտարարությունը. դա նրանց դեմ է, ովքեր խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, նրանց, ովքեր ցույց են տալիս, թե ուզում են Հայաստանը դառնա այն երկիրը, որը Կարեն Կարապետյանը ցանկանում է. հասցեատերը նրանք են: Այսինքն` մոնոպոլիաների, մրցակցությունը խոչընդոտողների, լյումպենների` քաղաքական լյումպենների դեմ է: Իսկ եթե չստացվի՝ նշանակում է՝ ինքը պարտվելու է: Պարտված վարչապետը և մարդն ընդհանրապես, եթե չի հեռանում` նշանակում է՝ ինքը դառնում է իրեն հաղթողների կամակատարը, դառնում է նրանցից մեկը, ով իրեն հաղթեց:

Վարչապետն այլընտրանք չունի, եթե պարտվեց` պետք է հեռանա, բայց ոչ թե պարզապես հեռանա, պետք է «զոհվի», որովհետև, եթե մտնում ես կռվելու ու պարտվում ես կամ դառնում ես հաղթողներից մեկը կամ զոհվում ես` քաղաքական պարտություն չկա:

-Հաշվի առնելով, որ Հայաստանում կարծես չկա պատասխանատվության ինստիտուտ, ո՞վ պետք է պատասխան տա կառավարության հնարավոր ձախողման համար` Կարեն Կարապետյա՞նը, նախագա՞հը, թե՞ ՀՀԿ-ն:

-Եթե վերցնենք անձերի, ապա պատասխանատվություն պետք է կրեն պաշտոնյա անձնավորությունները, ովքեր ծրագրեր են մշակել, ովքեր խոստացել են դրանք իրականացնել: Դա և′ երկրի նախագահն է, և′ Հանրապետական կուսակցությունն է, և′ , իհարկե, անձամբ վարչապետը: Բոլոր ծրագրերի թիկունքում կան մարդիկ, անձնավորություններ: Ձախողման դեպքում նրանց պատասխանատվություն կրելը քաղաքական կարիերիայի դադարեցումն է, իսկ կուսակցության, իշխանության պատասխանատվությունը` ռոտացիա, հեռացում. պատասխանատվությունն այդպես է լինում՝ իշխանությունից հետկանչ. ոչ թե իշխանությունն է հրաժարվում, այլ իշխանության հետկանչ: Այդ պատասխանատվությունը ենթադարում է ոչ թե ինքնապատասխանատվություն, այլ նրան ինչ-որ մի ուժ պետք է հետ կանչի, ինչ-որ մի ուժ պետք է հեռացնի. դա ժողովրդի, քաղաքացիների ձայնն է, քվեարկությունն է և օրենքով սահմանված, թույլատրելի կարգով բողոքի ակցիաները, որոնք հնարավոր է՝ ստիպեն իշխանությանը հեռանալ:

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում ավելի է մեծանալու ռուսական ազդեցությունը Հայաստանի կառավարման վրա` հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը համարվում է ռուսական շրջանակների հետ սերտ առնչություն ունեցող գործիչ:

-Իմ կարծիքով՝ Հայաստանում չկա որևէ քաղաքական գործիչ, որ ռուսական ազդեցության ներկայացուցիչ չէ. չկան այդպիսիք Հայաստանում: Նրանք գործիչ չեն, գործիչները արտաքսվել են, ոչնչացվել:

Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ ՌԴ ազդեցության տակ է, այդ թվում, բնական է, նաև պաշտոնյաները: Իսկ ռուսական ազդեցությունը Կարեն Կարապետյանի ներկայությամբ կուժեղանա, թե կթուլանա, կարծում եմ, որ արդեն Կարեն Կարապետյանը չէ այստեղ դեր կատարողը… Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես տարածաշրջաններում թուլացել է, քանի որ ինքը` Ռուսաստանն է թուլացել… Հենց Ռուսաստանի ներսում անկառավարելիության տարրեր են նկատվում: Կենտրոնական իշխանությունն այնքան է թուլացել, որ չի կարողանում կառավարել իր պաշտոնյաներին, իր օլիգարխներին: Այսինքն` ներքին գզվռտոց է գնում ՌԴ-ում, հետևաբար՝ բոլոր տարածքներում, որտեղ Ռուսաստանն ազդեցություն ուներ` այդ ազդեցությունը թուլացել է, այդ թվում նաև Հայաստանում…