Սերժ Սարգսյանը նոր նշանակում է արել
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Գալստյանին նշանակել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.
Լևոն Գալստյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով»: