Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Վարդան Այվազյանն օլիգարխիայից հեռու է քշում չորքոտանիների ստվերը

Վերջին շրջանում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հաճախ է հայտնվում մամուլի էջերում. ուշադրության կենտրոնում պատգամավորի լեզվամտածողության արգասիքն է:

Ինչպես հայտնի է, լեզվի միջոցով հնարավոր է նույն միտքը տարբեր տոնայնությամբ արտասանել՝ ձևավորելով կա′մ դրական, կա′մ բացասական ազդեցություն: Անզուսպ պահվածքը, եթե անգամ ճշմարտություն է փորձում մատուցել, հակառակ ազդեցությունն է ունենում:

Թեկուզ՝ «ով բիզնես չունի, հայվան է» արտահայտությունը: Երևի Վարդան Այվազյանը փորձել է կարևորել օլիգարխիան և այս խավից հեռու քշել խեղճ չորքոտանիների ստվերը, որը բազմակի օգտագործած ծամոնի նման կպել է այս խավից ու չի էլ պոկվում: Ստացվում է, թե չէ, այլ հարց է, պատգամավորը կարող է կրկին փորձել:

Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ժամանակ միջամտել է վարչապետի՝ գազի իջեցման վերաբերյալ հայտարարությանը, թե «սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում»։

Հայտնի չէ, թե ինչու է ՀՀԿ ներկայացուցչին այդքան անհանգստացրել գազի գնի հնարավոր նվազեցումը. եթե Կարեն Կարապետյանը լինելով «գազի մարդ»՝ հասկանում է, որ հնարավոր է գազի գնի նվազեցում, ապա անհասկանալի է, թե Վարդան Այվազյանի սիրտն ինչո՞ւ է մռմռում գազի բարձր գնի նվազման համար, հատկապես հայտնի է, որ սպառողների համար գազի գինը կրկնակի բարձր է սահմանի գնից:

Կա′մ Վարդան Այվազյանը հանուն սկզբունքի Կարեն Կարապետյանի նախկին աշխատավայրից «այրված է», կա′մ օլիգարխների շահերն է պաշտպանում: Մամուլում շատ է խոսվում, որ օլիգարխիկ գործարանները ոչ միշտ են իրենց օգտագործած գազի համար վճարում: Երևի սա էլ չորքոտանիների ստվերն օլիգարխիայից հեռու քշելու յուրօրինակ փորձ է:

Ինչ վերաբերում է «կարմիր դիպլոմավոր գրուզչիկ» արտահայտությանը, որն ի դեպ վերաբերում է հենց իր անձին, նշենք, որ յուրաքանչյուրիս կյանքում մութ ու անցանկալի էջեր կան, սակայն փորձում ենք այդ էջը փակել և առաջ անցնել, քանզի մշտապես հետ նայելով՝ մնում ենք անցյալում, այս դեպքում՝ գրուզչիկ:

Կարճ ասած` ինչպես Վիկտոր Համբարձումյանն էր ասում՝ տիրապետեք հայոց լեզվին: Ենթադրվում է, որ հայ մեծ գիտնականը նաև Վարդան Այվազյանին նկատի ուներ:

NEWSPRESS.am