«Իրատես». ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ լինել
«Իրատես» թերթը գրում է.
«ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ էլ վարչապետ Կարեն Կարապետյանից ավելի վարչապետ։ Ամբողջ հոկտեմբեր ամիսն օրենսդիրն իր ֆինանսական միջոցները խնայեց լրագրողների հաշվին՝ ԱԺ-ի միջանցքները, որտեղ հիմնականում աշխատում են լրագրողները, չջեռուցվեցին։ Բայց պատգամավորների աշխատասենյակները և նիստերի դահլիճը տաք էին պահում։ Գուցե այս խտրական մոտեցմամբ Աժ-ի աշխատակազմի ղեկավարությունը փորձում է գործադիրի ղեկավարին ներկայացնել ծախսերի խնայողության հաշվետվությո՞ւն… Բայց ո՞ւմ հաշվին»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։