«Ժամանակ». Ճոյտը որոշել է ձեռքի հետ էլ քաղաքականությամբ զբաղվել. սպասում է Ծառուկյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ֆիլմարտադրությունից բացի, որոշել է ձեռքի հետ էլ քաղաքականությամբ զբաղվել։ Նա այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական տարբեր թիմերի հետ։ Վերջինս հանդիպել է և՛ Վարդան Օսկանյանի «Համախմբման» թիմի հետ, և՛ Դալլաքյանի ապագա կուսակիցների։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Հակոբ Հակոբյանը վերջնական որոշում կայացնելու համար սպասում է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին որոշմանը։ Չի բացառվում, որ Ճոյտի վերջնական որոշումը կանգ առնի հենց Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում