70 մեքենա 150 ուղևորով «Չայնիի» ոլորաններում մնացել է արգելափակման մեջ
Նոյեմբերի 1-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնիի» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (150 ուղևոր):