Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը դիմում է վարչապետին և ԿԳ նախարարին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արդեն նախկին դասախոս Անի Ներսիսյանը, որն, ի դեպ, հայտնի դերասաններ Տիգրան Ներսիսյանի և Նելի Խերանյանի դուստրն է, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին։

Նամակը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի պարոն Կարապետյան և պարոն Մկրտչյան, հարցը, որ ուզում եմ բարձրացնել, կարծում եմ շատ կարևոր է մեր երկրի և մեր պետության համար:

Չորս տարի սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ևս երկու տարի ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատաքի հենց այդ նույն ինստիտուտում որպես դասախոս և աշխատել հինգ տարի: Ջանք և եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետև սիրել եմ միշտ մասնագիտությունը և աշխատանքը: Բայց այս հինգ տարվա ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը, ցավոք սրտի, չի գնահատվում երկրի և պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների և դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում և կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների, դոցենտների, պրոֆեսորների, ինչու չէ նաև երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից խղճուկ աշխատավորձով սերունդ են կրթում:

Այս ամենը վերաբերում է ոչ միայն արվեստի բուհին այլ նաև մեր հանրապետության մյուս բուհերին, դպրոցներին բոլոր կրթական հաստատություններին: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Չէ որ այսօր շատ բարձր է մանկավարժի դերը մեր երկրի առաջընթացի գործում, մենք հասկանում ենք նրանց աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար, չէ որ մանկավարժը պիտի ամենահարգված և ամենագնահատված մարդը լինի այս երկրում: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն: Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որը ընտանիք ունի երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում և վերջապես մարդ է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բոլորն էլ ուզում են բողոքել, գոռալ, որպեսզի իրենց խոսքը տեղ հասնի: Ինստիտուտի ներսում խոսում են, ասում են վրդովվում են, բայց հետո համակերպվելով և տեսնելով, որ ոչինչ չի փոխվում շարունակում են լուռ ու մունջ ընդունել ամեն ամսվա ողորմությունը:

Ես դիմում եմ բոլոր իմ կոլեգաներին, բավական է, հերիք է լռեք, մի բան պետք է անել, մենք մարդ ենք և մենք էլ պիտի ինքներս մեզ հարգենք: Էլ չեմ խոսում ուսանողների ցավալի խնդիրների մասին և նրանց իրավունքները խախտելու մասին, որի ականատեսն եմ եղել ինքս: Ծնողները մեծ գումարներ են վճարում ինստիտուտին, որոշ ուսանողներ հազիվ հասցնելով նաև աշխատում են, ուսման վարձը վճարելու համար, բայց արդյունքում իրենց իրավունքները նույնպես ոտնահարվում են: Սակայն սա առանձին ցավալի թեմա է, որին պետք է անդրադառնալ անպայման:

Պարոն վարչապետ, պարոն նախարար հուսով եմ, որ չեք անտեսի և այս ցավալի հարցին կանդրադառնաք և լուծում կտաք: Հնարավորություն կտաք դասախոսին շարունակել արժանապատիվ աշխատել և պիտանի լինել մեր պետությանը:

Իսկ ինչ վերաբերում է ինձ նվաստիս, սրտի մեծ ցավով կասեմ, որ այլևս չդիմանալով բոլոր այս անարդարություններին, որ տեղի էին ունենում ինստիտուտում, չդիմանալով այս վիրավորանքին, որովհետև այդ ողորմությունն անձամբ ինձ համար մեծ վիրավորանք է, որը չեմ կարող այլևս մարսել, միայն ուսանողների հանդեպ մեծ սեր ունենալով դիմացել եմ հինգ տարի շարունակ, այսօր արդեն բանը բանից անցել է, հասկանում եմ, որ բոլոր կողմերից միայն անշնորհակալ վերաբեմունք եմ ստացել, հարվածներ մեջքիս, դավաճանություն և վիրավորանք, այդ իսկ պատճառով շատ դժվարությամբ և ցավով դիմում եմ գրել և խնդրել ինձ ազատել աշխատանքից: Ես այլևս չեմ աշխատում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երազում եմ և ակնկալում, որ մի օր ամեն բան կփոխվի, կտեղաշարժվի, դեռ հավատում եմ, որ ամեն ինչ չէ, որ արժեզրկված է»:

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի
Անի Տիգրանի Ներսիսյան: