«Ֆեներբահչե»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը հայտավորված է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն հրապարակել է այն 21 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հայտավորվել են Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակներում կայանալիք՝ «Ֆեներբահչեի» դեմ խաղին: Ֆուտբոլիստներն արդեն մեկնել են Ստամբուլ, որտեղ և նոյեմբերի 3-ին հանդիպում կանցկացնեն:
Մխիթարյանը կրնակի վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ հայտավորվել է «կարմիր սատանաների» կազմում:
Դարպասապահներ – Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն
Պաշտպաններ – Բլինդ, Ջոնս, Դարմիան, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Շոու
Կիսապաշտպաններ – Ֆելլաինի, Էրերա, Մխիթարյան, Լինգարդ, Մատա, Պոգբա, Շնայդերլին, Յանգ
Հարձակվողներ – Իբրահիմովիչ, Մարսիալ Ռեշֆորդ, Ռունի