Զբոսաշրջիկների թիվն ավելացել է, արտագաղթողների թիվը՝ նույնպես
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 5 535.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 17 751.2 մլն. դրամ կամ 37 022.0 հազ. ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ստացված օգնության 55.7%-ը կազմել են. քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.7%-ը` մանածագործական իրերը, 7.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 14.4%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2016թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ է ժամանել 1 969 010.2 զբոսաշրջիկ: 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով:
2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 903 541 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.0%-ով: