«Հրապարակ». ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանն էլ կղեկավարի ՀՀԿ շտաբը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, որի շուրջ «ա լյա Սամվել Բալասանյան» դաշինք կստեղծվի, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը:
Սակայն իրավաբանները համաձայնության չեն կարողանում գալ` օրենքը թույլատրո՞ւմ է Կարեն Կարապետյանին պատգամավորի թեկնածու գրանցվել, թե՞ ոչ: Օրակարգում գտնվող` Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից մեկ շաբաթ առաջ: Պայմանավորվածություն կա, որ այդ մասին կհայտարարի անձամբ Կարեն Կարապետյանը, ուրիշ ոչ ոք:
Ողջ տեխնոկրատների թիմո՞վ, ինչպես Տիգրան Սարգսյանն իր ժամանակին «լցվեց» ՀՀԿ, կհանրապետականացվի, հարցրինք մեր աղբյուրին: «Չեմ կարծում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցման հետ կապված՝ ևս որոշակի «խնդիրներ» կան, որոնք կապված են ՀՀԿ թյունինգի, կառուցվածքային փոփոխությունների հետ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի և ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսների անջատման (մեկը Սերժ Սարգսյանը, մյուսը Կարեն Կարապետյանը կզբաղեցնի): Ժամանակին դրանք առանձնացվեցին. «Այդ ժամանակ նոր կարելի է հստակ խոսել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում