Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ընդունեք մեր այցը՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին. Անդրեյ Դանկոն ցավ ապրում Ցեղասպանության զոհերի համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:

Գալուստ Սահակյանը ողջունելով Անդրեյ Դանկոյին` նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում Գալուստ Սահակյանը կարևորել է Սլովակիա-Հայաստան բարեկամական խմբի ձևավորումը, ինչը, ըստ նրա, կխթանի խորհրդարանական կապերի զարգացումը:

Բարձր գնահատելով Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու ցեղասպանությունների ժխտման քրեականացումը՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր և նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմանը՝ Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել այդ հարցում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել բանակցությունների գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել,որ մշակված փաստաթուղթը համատեղ հանձնառության լավագույն երաշխիք կդառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում: Հաշվի առնելով, որ Սլովակիան այս տարի ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ակնկալում է Սլովակիայի աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ջերմությամբ է հիշել նախորդ տարի Հայաստան կատարած այցը, որից հետո նա գործընկերներին խորհուրդ է տվել անպայման այցելել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստան, որը բուֆերային գոտի է համարվում քրիստոնեական և մուսուլմանական երկրների միջև:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ Անդրեյ Դանկոն վերահաստատել է, որ Սլովակիան դատապարտում է մարդկության դեմ նման հանցագործություն իրագործողներին և հավելել. «Անցյալ տարի ես զգացի ձեր ազգի մեծ ցավը, ես ևս ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ և խնդրում եմ ընդունեք մեր պատվիրակության այցը Հայաստան՝ որպես հարգանք ձեր նախնիների հիշատակին»:

Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

Անդրեյ Դանկոն գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-սլովակյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրել է Անդրեյ Դանկոյին:

Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի: