Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Այ տենց քոքվածն ա. Սևանի հոգեբուժարանի տնօրենից դժգոհում է աշխատակիցը

Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ-ում վերջին շրջանում խիստ անհանգիստ մթնոլորտ է: Դեռևս չեն մարել ՏԻՄ հետընտրական կրքերը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում, որտեղ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի խնամին չընտրվեց համայնքապետ: Այժմ էլ վերադասավորումներ են տեղի ունենում հոգեբուժարանում:

Հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ի թղթակցին ահազանգել էր Սևանի հոգեբուժարանի բուժաշխատողներից մեկը, ով չէր ցանկացել անունը հայտնել և ասել էր, որ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը սատարում էր գործող գյուղապետ Զավեն Հարությունյանին, ում հետ ունի խնամիական կապեր:

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Սևանի հոգեբուժարանի տնօրենը հավաքել է Վարսեր համայնքից իր աշխատակիցներին և նրանց ստիպել է ստորագրել աշխատանքից ազատվելու դիմումների տակ, որտեղ օր և ամսաթիվ գրված չի եղել, այն պայմանով, որ եթե գործող գյուղապետը չհաղթի ընտրություններում, ապա նրանց աշխատանքից ազատելու է: Եվ քանի որ ընտրությունները չեղարկվել էին ու հոկտեմբերի 23-ին տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ և ընտրվել էր գործարար Հուսիկ Սեդրակյանը, ապա Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքից Սևանի հոգեբուժարանում աշխատող շուրջ 20 քաղաքացու՝ տեխնիկական աշխատակիցների և բուժաշխատողների, բանավոր հրահանգվել էր դուրս գալ աշխատանքից, ինչին աշխատողները չէին ենթարկվել:

Այսօր NEWSPRESS.am-ի թղթակցին զանգահարեց Սևանի հոգեբուժարանի նույն աշխատակիցը՝ նշելով, որ Գագիկ Կարապետյանը թեև բանավոր է ասել, որ Վարսեր համայնքի բնակիչները դուրս գան գործից, սակայն չի համարձակվում գրավոր աշխատանքից հեռացնել և որոշ վարսերցիների աշխատանքային պայմաններն այնպես է բարդացրել, որ ինքնակամ դուրս գան աշխատանքից:

«Այ տենց քոքվածն ա»,- փոխանցեց աղբյուրը՝ հավելելով, որ աշխատակիցները ցանկանում են խոսել տնօրենի հետ, սակայն նա չի ընդունում աշխատակիցներին:

Նա նաև նշեց, որ Կարապետյանը տեսախցիկներ է տեղադրել ամեն տեղ, անգամ «տերևի շարժին հետևում է», թե որ աշխատողը երբ եկավ, երբ գնաց, որպեսզի սխալի դեպքում հեռացնի աշխատանքից: Աշխատողները խուճապի մեջ են, թեև, ըստ աղբյուրի, միշտ էլ աշխատանքային կարգապահություն ունեցել են:

Բացի այդ, մեր աղբյուրը հաղորդեց, որ լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ Գագիկ Կարապետյանը որոշել է փոխել իր տեղակալին՝ Կոլյա Հովեյանին և նրա տեղը նշանակել Վարսեր գյուղի ղեկավար չընտրված խնամուն՝ Զավեն Հարությունյանին:

Երբ լուրը հաղորդել են Կոլյա Հովեյանին, վերջինս վատացել է. նա սրտի վիրահատություն է տարել, շտապօգնություն են կանչել. «Թաղեմ տանցը, խեղճ մարդուն էդ օրը քցին»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք պարզաբանման համար դիմեցինք Գագիկ Կարապետյանին: Վերջինս լսելով բուժաշխատողի հնչեցրած մեղադրանքները՝ ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: