Ծնվել ես հայ՝ ուսերիդ արդեն 3,600 դոլարի պարտք կա. Սուրեն Շահվերդյան (լուսանկար)
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ինքը Մաշտոցի պողոտայում է եղել, հրապարակել է այդ պողոտայում գտնվող դիտահորերից մեկին կից քանդված ասֆալտի լուսանկար և գրել.
«Այո՛, այո´, սա Երևանն է, Հայաստանի մայրաքաղաքը և քաղաքի ամենագլխավոր փողոցը: Ի դեպ, Հայաստանի արտաքին պարտքը կազմում է մոտավորապես 6 մլրդ դոլար: Մենք փող ենք վերցում, որ ճանապարհներ կառուցենք և այլն, և ահա թե ինչպես ենք մենք դա անում: Ծնվել ես հայ՝ քո ուսերին արդեն կա շուրջ 3.600 դոլարի պարտք: Սա բնակչության մեկ շնչին բաժին հասնող պարտքն է, հաշվիչն աշխատում է, և այդ պարտքն ավելանում է շատ արագ»:
