Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Վճռաբեկ դատարանի նախագահի հոր կինը ներողություն է խնդրել փաստաբան Լիանա Բալյանից

Փաստաբան Լիանա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա թող օրինակ ծառայի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն մի օր քնից արթնանալ և որոշել, որ կարող են «Թոք շոուներով» անհիմն զրպարտել և վիրավորել փաստաբաններին…

03.11.2016թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր` Ռ. Ներսիսյանի) քննության առնելով թիվ ԵԿԴ4280/02/14 քաղաքացիական գործն ըստ իմ հայցի ընդդեմ Լյուսյա Հակոբյանի` վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասների հատուցման պահանջի մասին բավարարել է, հաստատել է հաշտության համաձայնությունը, և Լյուսյա Հակոբյանը ներողություն է խնդրել ինձանից` 01.10.2014թվականին «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Քո Սխալը» հեռուստաեթերով` հրապարակայնորեն, վիրավորանքի և զրպարտության միջոցով փաստաբան Լիանա Բալյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար:

Լյուսյա Հակոբյանը ընդունել է, որ ինձանից ստացել է 695 000 ՀՀ դրամ, որպես տարածքի վարձակալության գումար: Ես ընդունել եմ Լյուսյա Հակոբյանի ներողությունը և հրաժարվել եմ 3000000/երեք միլիոն/ ՀՀ դրամ պահանջից, կնքել հաշտություն, քանի որ ինձ իրենից իրականում այդ տիկնոջից գումար պետք չէր, գումար էլ ստանայի տալու էի բարեգործությանը…

Նշեմ, որ հայցով իմ միջնորդությամբ կալանք էր դրվել Լյուսյա Հակոբյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա:

Ես 05.03.2013թվականին Երևան քաղաքի, Սայաթ-Նովա 23շենքի, թիվ 26 տարածքի սեփականատեր Լյուսյա Տիգրանի Հակոբյանի հետ կնքել էի տարածքի վարձակալության պայմանագիր և 7 ամիսների ընթացքում վճարել էի 695 000 ՀՀ դրամ: Տարածքը օգտագործվել է որպես փաստաբանական գրասենյակ: Սակայն, քանի որ տարածքը հարմար չէր և մի քանի անգամ ջուր լցվեց ու փչացվեց իմ գրասենյակային գույքը, ես իմ փաստաբանական գրասենյակը տեղափոխեցի Արշակունյաց հասցե:

Լյուսյա Հակոբյանը շատ զայրացավ և սպառնաց, որ իրեն գումարներ տամ/ խոսքը հազարավոր դոլարների մասին էր…/ թէ չէ ինձ «աշխարհով մեկ խայտառակ կանի…»: Եվ տեսնելով, որ գումարներ իրեն չեմ վճարում և իրենից չեմ վախենում, գնաց և «Քո Սխալը» հեռուստաեթերով` հրապարակայնորեն իմ հասցեին վիրավորանքներ տեղաց և զրպարտեց ասելով, որ «… փաստաբան Լիանա Բալյանը օգտագործել է տարածքը, գումարներ չի տվել իրեն ու փախել է…»: Իսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Քո Սխալը» հեռուստաեթերի լրագրողները չնայած իմ բոլոր փաստարկներին՝ լրագրողական հետաքննություն չկատարեցին և մեծ ուրախությամբ եթեր տվեցին հաղորդումը, մտածելով միայն իրենց «ռեյտինգի» համար, որ փաստաբան են խայտառակ անում:

Ինչևէ` «Կենտրոն» հեռուստաընկերությունը «Քո Սխալը» հաղորդաշարը փակեց, էլ եթեր չի հեռարձակվում, իսկ Լյուսյա Հակոբյանը, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ` Արման Մկրտումյանի հոր` Յուրա Մկրտումյանի երկրորդ կինն է, երկու տարի տեղի ունեցած դատերից հետո հրապարակային ներողություն խնդրեց ինձանից»:

lyusyah-tigran-hakobyan-lianabalyan-pastaban-mktrumyan-miyrn-neroghutyun-xndrel-qosxaln

(Լուսանկարում Լյուսյա Տիգրանի Հակոբյանն է)