«Հրապարակ». Մերձծառուկյանական շրջապատում մարտավարական զորաշարժեր են ընթանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի լուրը թիվ մեկ պատրաստության է բերել ոչ միայն քաղաքական սպեկտորին, այլև մերձծառուկյանական շրջապատին, ուր մարտավարական զորաշարժեր են ընթանում, թե ով է լինելու Ծառուկյանի սիրելին ու «առաջին ձեռից ասողը»` հետայսու, որովհետև այդ պարտականությունն ինչ-որ շրջան անխոնջ իրականացրած Վահե Հովհաննիսյանն այլևս զբաղված է «Համախմբում» կուսակցության շինարարությամբ: Հիմնական «վեճը» կողմերի միջև համամասնական ցուցակում «լայթս» տեղ զբաղեցնելու հետ է կապված:
Ըստ մեր աղբյուրների` «քանի դեռ Ծառուկյանի վերադարձի վերջնական որոշում չկա, չի կարող լինել հստակություն նաև մնացյալ, այդ թվում և` «ասողի» հարցում. թույլ կտան, որ կողմերը միմյանց գզեն` մինչև ջրերը վերջնականապես պարզվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում