Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի՝ երթ կանցկացվի
«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ԵՐԹ: Այդ մասին ասված է նախաձեռնության կողմից ստեղված ֆեյսբուքյան իրադարձության մեջ:
«Այն կընթանա ՄԻՊ գրասենյակից դեպի ԱՆ, այնուհետ դեպի հիվանդանոց, ուր գտնվում է Հովհաննես Հարությունյանը` դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Կներկայացվեն կարևոր պահանջներ, կընթերցվի նամակ-պահանջ, կհնչեն կոչեր: Նամակի տեքստն ու պահանջները շուտով կհրապարակենք:
Երթի սկիզբը` 7-ը նոյեմբերի, 2016, ժամը` 14:00-ին ՄԻՊ գրասենյակի դիմացից: Հասցեն` Երևան, Պուշկինի 56ա:
Խնդրում ենք տարածել այս նախաձեռնությունը»,- ասված է իրադարձության տեքստում: