Վթար Կիևյան կամրջի մոտակայքում. տուժածի վիճակը բավարար է
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ՎԱԶ 2107» և Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-2107» մակնիշի 35 DG 204 (վարորդ՝ Կ. Մ.) և «Mercedes E» մակնիշի 72 NN 700 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Հո.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Լ. Կ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: