Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ձեր համարձակությունը չի հերիքում՝ ասելու այսօրվա իրական վիճակը. պատգամավորը՝ նախարարին

Ոգևորված եմ Ձեր համարձակությունից, որ համաձայնել եք դառնալ այս նախարարության ղեկավարը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Դուք նախարար եք մի բանի, որը չկա՝ ո′չ զարգացում կա, ո′չ ներդրում»,-  ասաց Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ մեր ներդրումները 40 տոկոսից իջել են 20 տոկոս. «Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ: Կարո՞ղ եք վերլուծության արդյունքը խորհրդարանին ներկայացնել՝ ինչո՞ւ է 2 անգամ մեր ներդրումների մակարդակը կտրուկ իջել, տարիներ շարունակ միայն իջնում է»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ եթե Կարայանը չի համարձակվում այսօրվա դրությունը գնահատել իբրև ճգնաժամային, եթե չի ուզում տալ ճշգրտիտ «դիագնոզ», ապա նրա ռեցեպտներն ու բուժիչ դեղերը համոզիչ չեն. «Ձեր ասածը համոզիչ չէ, Դուք պիտի այսօրվա գնահատականն ասեք, դա դառնա բազա, ելման կետ, որից գնանք առաջ, Ձեր համարձակությունը չի հերիքում՝ ասելու այսօրվա իրական վիճակը»:

Պատգամավորի խոսքով՝ այսօրվա իրական վիճակը պետք է համեմատել նաև հարևան երկրների հետ: Եթե համեմատում ես, տեսնում ես, որ ընդհանրապես մրցունակ չես: Չունես որևէ միջազգային պրոյեկտ, որի համար վաղը գրավիչ ես լինելու, գումար է գալու:

«Եթե Հայաստանում հայաստանցիների գումարը՝ և՛ բիզնեսը, և՛ կանխիկ գումարը, պաշտպանված չէ և դուրս է հոսում, ապա ինչո՞ւ ուրիշը պետք է դրսից գումար բերի ներս, քանի որ ներսում քո բիզնեսն ապահովագրված չէ»,- հարցրեց Մանուկյանը:

Համեմատելով հարևան երկրների հետ՝ պատգամավորն ասաց, որ միայն Թուրքիան միայն Ադրբեջանում, միայն Վրաստանում, ավելի շատ ներդրումներ է անում, քան բոլորը միասին Հայաստանում:

«Միայն Իրանն Ադրբեջանում ունի այնքան պրոյեկտնոր, այնքան գումար է ներդնում, որ ամբողջ աշխարհը միասին Հայաստանում այդքան չի ներդնում: Դա այն Իրանն է, որ Հայաստանի ռազմավարական հարևանն է: Միայն Վրաստանը Մետաքսի ճանապարհի համար բերում է պրոյեկտ՝ 42 միլիարդ դոլարի, դո՞ւք ինչ եք արել: Այս ամբողջ ընթացքում մի հատ Մետաքսի ճանապարհ չլսեցի, միջազգային պրոյեկտ էր, որը Հայաստանով էր գնում, ի՞նչ արիք»,- հարցրեց Մանուկյանը:

Շարունակելով համեմատությունը հարևան երկրների հետ՝ Արամ Մանուկյանը կրկին դիտարկեց Վրաստանի օրինակն ու ասաց, որ այդ երկիրն այս տարի 6 միլիոն տուրիստ է բերել. «Ամեն տուրիստ ռեկլամ ա, ներդրումների միջոց: Հայաստանի մշակո՞ւյթն ա թույլ, քիչ, ոչ արժեքավոր, որ Վրաստանից այսքան հետ ենք: Որտե՞ղ է Ձեր պրոյեկտը, ռազմավարությունը, ասելիքը, որ ասում եք՝ գրավիչ է լինելու, որ մարդը գա այստեղ, պաշտպանված լինի, գումար դնի: Մեր բիզներսը փախնում ա Վրաստան, Ռուսաստան, գումարները փախնում են, 1,5 միլիարդ փախնում ա դուրս, ասեք՝ էս ճգնաժամի դեմը կանգնեցնենք, հետո զարգացման ծրագիր ներկայացնենք: Ասեք՝ որո՞նք են լինելու կոնկրետ քայլերը, որ Ձեր ասածները դառնալու  են իրականություն»,- վերջնական ձևակերպելով հարցը՝ ասաց Մանուկյանը:

Պատասխանելով պատգամավորին՝ նախարար Կարայանն ասաց՝ այո, պետք է տալ ճիշտ դիագնոստիկա: «Ներկայումս մենք այդ գործընթացի մեջ ենք: Դրանից հետո մենք պետք է վերհանենք այն քայլերը, որ պետք է իրականացնենք, որպեսզի ուղղենք այդ իրավիճակը: Ես պատրաստ եմ մանրամանս ներկայացնել և՛ մեր բոլոր վերլուծությունները, և՛ ամեն տարվա կատարված վերլուծությունները, կարող ենք մանրակրկիտ քննարկել: Մենք խնդիր չունենք, որ համարձակ չենք, որ չգնանատենք ու չբարձրաձայնենք, այն իրավիճակը, որում հիմա կանք»: