Միխեիլ Սաակաշվիլին հրաժարական է տվել
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել է նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:
«Օդեսան կզարգանա միայն այն բանից հետո, երբ Կիևը կազատագրվի կոպուպցիոներներից, ովքեր սատարում են բանդիտիզմն ու անօրինակությունը, այդ թվում՝ Օդեսայի նահանգում: Այդ պատճառով այս իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել,- հայտարարել է Սաակաշվիլին:- Ես չեմ հրաժարվում պայքարից, չեմ հոգնում, թող նրանք հույս չունենան»,- Վրաստանի նախկին նախագահի խոսքը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իր խոսքում Սաակաշվիլին նշել է, որ Օդեսայի բազմաթիվ բնակիչներ խնդրել են իրեն հրաժարական չտալ, բայց, այնուամենայնիվ, ինքը ստիպված է եղել ընդունել այդ որոշումը:
«Ես այն զինվորն եմ, որն առաջ է գնում այնքան որքան կարող է, իսկ հետո՝ այնքան, որքան պետք է: Այնքան, որքան պետք է ամբողջական հաղթանակի համար»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Հաղթանակը, Սաակաշվիլիի խոսքով, կլինի «Ուկրաինան կոռուպցիոներներից ազատելը, ովքեր կապիտալացնում են` զինվորների արյան, Մայդանի զոհերի հաշվին, ովքեր դավաճանել են ուկրաինական հեղափոխության գաղափարները, որոնց միակ գոյության միակ մոտիվացիան իրենց գրպանները լցնել է, իրենց կլանն ուժեղացնելը»: